Ինչքան էլ ուզենան սաղավարտների տերերին հայ պատկերացնել, չեն կարողանալու
Դիտել նաև
ՔՊ-ականները պետք է մտածեն՝ ուզու՞մ են մտնել հանցագործությունների տակ. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Կյանքը՝ օկուպացված Ստեփանակերտում
Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև
ԱՄՆ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերմանը․ Բայդեն
2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն․ Ալիև
Երեկ տեղի ունեցածը Բաքվի նախկին Յենի Բուլվարում, որն Ալիևը վերանվանել է Ռազմավարի պուրակ, ունենալու է երկակի էֆեկտ։
Մենք մեր տեսնելունը տեսանք, հասկանալունը՝ հասկացանք (հուսով եմ)։ Բա իր հասարակությունն ի՞նչ է անելու էտ պուրակի հետ։
Էտ պուրակով անցնելու են պատերազմում սպանված ադրբեջանցի զինվորների ծնողներն ու հարազատները, ընկերներն ու բարեկամները, ու ամեն անգամ հենց էտ պուրակով անցնելիս պատկերացնելու են իրենց զավակներին, հարազատներին, ընկերներին ու բարեկամներին։
Ինչքան էլ ուզենան սաղավարտների տերերին հայ պատկերացնել, չեն կարողանալու։ Թող հոգեբանները հաստատեն։
Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից