Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը համառորեն չի նկատում, որ Փաշինյանը պահանջատիրության հարցը հօգուտ թուրքերի է լուծում՝ աշխատելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ. Տեսանյութ

Ապրիլի 12-ն է։ 6 տարի առաջ այս օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ի լուր աշխարհի տիեզերական վարդապետ հռչակեց Գրիգոր Նարեկացուն, իսկ Հայոց ցեղասպանությունը բնորոշեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն՝ համաշխարհային ամոթանքի պատին գամելով Թուրքիային։

Այդ օրը Սուրբ Պետրոսի տաճարի խորանից խոսեցին Հռոմի Պապը, Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Քչերը գիտեն, թե թիմային ինչ ահռելի ջանք պահանջվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Պապի հետ միասին Սուրբ Պետրոսի տաճարի խորանից խոսքի իրավունքի հնարավորություն ստանալու նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի համար:

Ամիսներ տևած բարդ բանակցություններում մեր փաստարկը հետևյալն էր. հայկական աշխարհիկ ու կրոնական բոլոր մնացած միավորները չունեն այնչափ բարոյական լեգիտիմություն, որը պատմության բերումով վերապահված է Սիսի կաթողիկոսությանը: Չէ՞ որ Սիսից հեռացավ հայոց կաթողիկոսը։ Հետևաբար, Կիլիկիո թեմն ուղիղ ժառանգորդն է և՛ ցեղասպանվածների, և՛ Հայկական հարցի, և՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման։ Բոլոր մնացած հայկական աշխարհիկ ու կրոնական միավորների կապն ուղիղ չէ կամ պայքարի առաջնագծում չեն։ Հետևաբար, եթե այդ օրն Արամ Ա-ն նստած է Սուրբ Պետրոսում, սակայն ելույթ չի ունենում, ապա դա նշանակում է, որ մենք չենք ճանաչում Ցեղասպանությունը։ Այլ կերպ ասած, Արամ Ա-ն պետք է ներկա լինի որպես Հայկական հարցի միակ իրավատիրոջ և պահանջատիրության միակ իրավական սուբյեկտի կարգավիճակում։

Ու այդ փաստարկը համոզիչ թվաց բոլորին։ Խորանից հնչեց Հայկական հարցը։ Հնչեց երեք եկեղեցապետերի շուրթերից: Եվ ամենակարևորը՝ հնչեց այն մարդուց, որի պատմական առաքելությունն է Հայկական հարցը։ Այն նույն հարցը, որն այսօր հօգուտ թուրքերի է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ սեղմելով «թրքասիրության ու թրքաներության» կոճակը, աշխատելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ, նորովի հարաբերություններ կառուցելու մասին ոչնչություններին հրահանգով խոսեցնելով և նախապատրաստելով մոլորված հասարակությանը։ Եվ այդ ամենը, ցավոք, համառորեն չի նկատում Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը։

Սուրբ Զատիկի առթիվ Արամ Ա-ն «Հայրապետական օրհնութեամբ և հայրական ջերմ սիրով» նամակ է հղել «Սիրելի՛ Պրն. Վարչապետ, նորին վսեմություն, տիար» Նիկոլին։ Մի կողմ թողնենք, որ Նիկոլը ո՛չ սիրելի է, ո՛չ հարգելի ու, հաշվի առնելով արյունն ու դավաճանությունը, ո՛չ էլ տիար։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք, որ ոչ հեռավոր անցյալում Արամ Ա-ն պահանջում էր Նիկոլի հրաժարականը։

Ընդհանրապես, տպավորություն է, թե արդեն ոչ ոք չի ուզում հիշել, որ նույն Նիկոլի օրոք է Հայ Առաքելական եկեղեցին անդադար ենթարկվում հարձակման՝ իշխանությունների ուղղորդմամբ։ Հենց նրա օրոք է Մայր Աթոռի խորանը փակվել շինարարության համար և այդպես էլ չի բացվել՝ կառավարական բյուրոկրատիայի պատճառով, նույն Նիկոլի, որ հանձնեց Արցախը, իսկ այսօր սաբոտաժի է ենթարկում Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը, որի գլխավոր իրավատերերից է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Ես կարող եմ հասկանալ, որ Արամ Ա-ը հնարավոր է վերանայել է Նիկոլի հրաժարականի իր պահանջը։ Նույնիսկ կարող եմ ընդունել, որ իմ ու իր գնահատականները Նիկոլի վերաբերյալ կարող են չհամընկնել։ Բայց չեմ հավատում, որ նամակն ուղարկելու օրերին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում չէին նկատել Հայաստանի իշխանության հակապետական ու ընդդեմ Հայոց ցեղասպանության ուղղորդված քաղաքականությունը։

Բոլոր նրանք, ովքեր կարդալով այս տողերն արդեն պատրաստվում են արդարանալ քրիստոնեական տոնը շնորհավորելու Արամ Ա-ի քաղաքավարությամբ կամ եկեղեցապետի ու պետության ղեկավարի քաղաքակիրթ արարողակարգի պահանջներով, հիշեցնեմ, որ Արամ Ա-ն փայլուն տիրապետում է իր անհամաձայնությունը հայտնելու նուրբ արվեստին ու երբ ուզել է, արել է դա։ Այնպես որ, նա կարող էր և՛ շնորհավորել, և՛ իր վերաբերմունքը հայտնել։ Բայց նա ընտրեց, պարզունակ քաղցրախոսությունը՝ շատ ուղիղ, առանց երկիմաստության։ Նա չընտրեց նույնիսկ լռությունը։

Չէի ուզենա մտածել, որ սա պայմանավորվածության արդյունք է, թեև այլ պնդման որևէ հիմք անգամ չկա։

Ես չեմ սիրում հիշել «նախկին կյանքը», որովհետև այն արդեն չկա։ Ինչպես չկա պետություն-ժողովուրդ-եկեղեցի եռամիասնությունը, ինչպես չկան Արցախն ու 5000 լուսավոր տղաները, ինչպես չկա Նարեկացու գերեզմանը։ Բայց այսօր ես հիշեցի 2015-ի ապրիլի 12-ն այլ պատճառով։ Ես հասկացա, որ Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատարագը շուտով հիշողություն կդառնա ոչ միայն որպես իրադարձություն, այլև որպես վերջին համաշխարհային իրադարձություն, որտեղ դեռ կար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը՝ որպես Հայոց հարցի և պահանջատիրության մարմնավորում։ Որովհետև այսօր հենց դա է Նիկոլին խոչընդոտող ու «խանգարող» գլխավոր թեման։

Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan