Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները հագեցվել են հետախուզական նոր համակարգերով
Ռուսական մարտական «Սու-34» ռմբակոծիչները հագեցվել են հետախուզական նոր համակարգերով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով աղբյուրը ավիաշինության արդյունաբերությունում:
Ինքնաթիռների մեջ ունիվերսալ հետախուզական բեռնարկղեր են տեղադրվել, այդ թվում՝ օպտիկական-էլեկտրոնային, ռադիոլոկացիոն եւ ռադիոտեխնիկական հետախուզություն իրականացնելու համար:
Բացի այդ, նոր բեռնարկղերը հնարավորություն են տալիս իրական ժամանակում տվյալները կապի անվտանգ կապուղու միջոցով ինքնաբերաբար ինքնաթիռից փոխանցել ցամաքային ուժերին:
«Սու-34» առջեւի գծի ռմբակոծիչը նախատեսված է ցամաքային, վերգետնյա եւ օդային թիրախների պարզ եւ դժվար եղանակային պայմաններում խոցման համար: Ռուսական բանակը զինված է ավելի քան 120 նման ինքնաթիռով:
Zham.am