Ադրբեջանցիները քանդում են վրանները, որ հեռանան Իշխանասարից. բանակցել են նաեւ ռուսները Սևանից դեպի Վարդենիս ՊՆ մեքենաներ են գնում. Տեսանյութ Նիկոլի հետ ապագա կա… թուրք-ադրբեջանական զույգի համար. Սև լճից մինչև Երևանյան լիճ
12
Старше Эдды. Ռուսները ադրբեջանցիներին սպառնացին, որ կոչնչացնեն իրենց, վերջիներս Սյունիքում նահանջել են Թշնամին 3 կմ առաջ է եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ․ խրամատներ են փորում Այս պահին թեժ քննարկումներ են, ռուս սահմանապահներն ու Գորիսի համայնքապետը փորձում են ադրբեջանցիներին հետ ուղարկել նախնական դիրքեր Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան Իշխանասարի մոտակայքում մարտեր չեն ընթանում. գյուղապետ. Տեսանյութ Ընթանում են բանակցություններ. ՀՀ ՊՆ-ն «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» ՀՐԱՏԱՊ. Սյունիքի մարզում Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են. Իրինա Յոլյան «Հայաստան» դաշինքի գլխավոր շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը, դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը Արամ Վարդևանյանն է Վարչապետի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը Պատերազմ Արցխում
Շորթման մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն Նիկոլենք մի քիչ էլ մնան, էս մնացած սերունդի գլուխը կուտեն․ քաղաքացի «Թավշյա» թաղապետեր. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Սա Ալիևի համար պատմական ժամանակաշրջան է, ինչպես մեզ համար Էլչիբեյան Ադրբեջանն էր. Սուրեն Սարգսյան Այսօրվա դրությամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք. ԱՆ Էն Մարտունու մատաղից Շորժա չի տարվե՞լ Ակնհայտ է, որ Իշխանասարի կողմից մենք սահմանապահ ուժեր, դիրքեր, դիտակետեր չենք ունեցել Instagram ու Facebook ցանցերը ատելության խոսք տարածելու համար հեռացրել են Բայրաքթարի գրառումները Սյունիքի մարզպետը սպասարկում է թշնամու շահը՝ հերքելով անգամ ՊՆ-ին Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին. Աշոտյան. Տեսանյութ Ադրբեջանցիները քանդում են վրանները, որ հեռանան Իշխանասարից. բանակցել են նաեւ ռուսները Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ ԱԱԾ-ո՞ւմ է աշխատանքի անցել ՄԵՆՔ. Ողջ հայության աչքի առաջ կորցրեցինք Արցախը, տվեցինք հազարավոր զոհեր և․․․ այդ ամենի պատասխանատուն դեռևս իշխանության է Սևանից դեպի Վարդենիս ՊՆ մեքենաներ են գնում. Տեսանյութ Նիկոլի հետ ապագա կա… թուրք-ադրբեջանական զույգի համար. Սև լճից մինչև Երևանյան լիճ Ալիևներն այս պահին մուղամ են լսում Շուշիիում. Տեսանյութ Старше Эдды. Ռուսները ադրբեջանցիներին սպառնացին, որ կոչնչացնեն իրենց, վերջիներս Սյունիքում նահանջել են Նար-Դոսում ինքնաձիգից օդ կրակած տղամարդը ձերբակալվել է. դեպքի վայրում 14 պարկուճ է հայտնաբերվել ՄԻՊ-ը հորդորում է ՀՀ սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա Այ եթե Արծրուն Հովհաննիսյանին չքլնգեիք և հիմա ամերիկյան կայֆերի մեջ չլիներ` ձեր սրտի տեղեկությունները կստանայիք.. Սյունիքը և Արցախը ամբողջությամբ կարող են անջատվել ՀՀ-ից՝ այս իշխանության քայլերի պատճառով ՀՀ պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել, մենք որևէ տեղից նահանջ չունենք․ Թագուհի Թովմասյանը՝ Վարդենիսի ուղղությամբ տարածվող լուրերի մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան Թշնամին 3 կմ առաջ է եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ․ խրամատներ են փորում FAST-ը մեկնարկում է «1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթացը․ հայտերն ընդունվում են Վթարային շենքերի խնդիրը կարող է լուծվել ««Չար» լեզուներն ասում են, որ ամենայն հայոց շիզիկն ու կապիտուլյանտը հավանաբար նման խոստում ադրբեջանական կողմին տվել է դեռևս հունվարի 11-ին Մոսկվայում». Հրանտ Բագրատյան «Զգոն ու ուշադիր եղեք Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում… Կարծես հակառակորդը գործողության սիգնալ է ստացել…» Առաջ էին եկել, իրենց դրոշը դրել, մերոնք պոկել, հեռացրել են․ Վերիշենի գյուղապետը՝ ադրբեջանցիների՝ Սյունիք մտնելու մասին ԱԱԾ-ն հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից. Հայտարարություն Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել ԲԴԽ-ին` դատավորի լիազորություններս դադարեցնելու համար. Կարինե Պետրոսյան Գերիների վերադարձի հնարավորությունը իր ոտքերով եկել է Հայաստան. Արմեն Գրիգորյանը Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Գլխավոր շտաբը՝ զորամասերում «տագնապների» մասին Թշնամին 3 կմ առաջ է եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ․ խրամատներ են փորում Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը. Արշավիր Ղարամյան 27 տարի առաջ` 1994թ. մայիսի 12-ին, ուժի մեջ մտավ անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը. փաստաթուղթ Այս պահին թեժ քննարկումներ են, ռուս սահմանապահներն ու Գորիսի համայնքապետը փորձում են ադրբեջանցիներին հետ ուղարկել նախնական դիրքեր ՀԱՊԿ չեք դիմում, այ, անասուններ Իլհամ Ալիեւն ընտանիքով մեկնել է Շուշի Մամուլի ուժը. Եթե մամուլը չբարձրաձայներ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ոչ քո, այդ թվում ՊՆ-ն, տեղյակ չէր լինի ինչ է կատարվում այնտեղ Հայտարարություն՝ «Երևանի Ավտոբուս»-ի ղեկավարության կողմից հրահրված գործադուլի իրական պատճառների մասին Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան Դատելով առկա հրապարակումներից՝ թշնամին առաջացել է Մեծ Իշխանասարի հատվածում՝ տեսանելի վերահսկողություն ստանալով Գորիս գնացող ճանապարհի վրա Թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել. Լուսանկար Շուտով հնարավոր լսենք` «Սյունիքը տանք` թուրքի հետ լավ ապրենք...» Մարտեր իսկապես չեն եղել, որովհետև թուրքն առանց կրակոցի է առաջ եկել. Հայկական զորք չի եղել այդտեղ, որ սահման պահի, ադրբեջանցիներն էլ հանգիստ առաջ են եկել Մեկ շաբաթ է լարված է նաեւ Տավուշի սահմանին Ադրբեջանցիները 3 կիլոմետր առաջ են եկել դեպի Սիսիան Մեր տղաների հենակետը ընկել է շրջափակման մեջ. Սյունիքի նախկին մարզպետ

Հիմնադրման 25 տարին ՍԴ-ն դիմավորել է՝ արձանագրելով 5 նախագահ. Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները»

Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները»

2018 թվականի իշխանափոխության հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության կործանման նպատակային քաղաքականության առաջին թիրախներից մեկում հայտնվեց Սահմանադրական դատարանը։ Շուրջ երկու տասնամյակ դժվարություններով և հաջողություններով կայացած Բարձր դատարանը հասցրել էր հեղինակություն վաստակել ոչ միայն մեր երկրի իրավական համակարգում, այլև միջազգային գործընկերների շրջանում։ Սահմանադրական դատարանում, որպես կանոն, դատավորներ էին դառնում հեղինակավոր, ճանաչված և բանիմաց իրավաբաններ, իսկ դատարանի մինչ օրս օրինական ընտրված երկու նախագահները՝ Գագիկ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հանդիսանում են ժամանակակից սահմանադրական իրավունքի լավագույն մասնագետներից, որոնք անուրանալի դեր են ունեցել և շարունակում են ունենալ իրավունքի զարգացման գործում։

Բնականաբար ցանկացած կայացած և ֆունկցիոնալ պետական կառույցի գոյությունը չէր կարող չանհանգստացնել պետությունը քանդելու նպատակ ունեցող թշնամական խմբին։ Սահմանադրական դատարանում այդ առաքելությունը վերապահված էր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանին, որը փողոցից գործուղվել էր Բարձր դատարան։ Պարզվեց, որ նա այնքան էր ոգևորված իր կազմաքանդիչ առաքելությամբ, որ գործի անցավ մինչև Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները ստանձնելը։ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո, դեռևս իր երդումը ԱԺ ամբիոնից հնչեցնելուց առաջ (որից հետո նա կարող էր համարվել ՍԴ օրինական դատավոր, չնայած ի սկզբանե իր ոչ լեգիտիմ լինելու փաստին), նա, խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, հանդես եկավ օրենքով չնախատեսված մի ելույթով, որի ժամանակ հայտարարեց, որ րոպեներ անց ստանձնելու է ոչ միայն ՍԴ դատավորի, այլև Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը։ Դրանով Վահե Գրիգորյանը դարձավ Սահմանադրական դատարանի պատմության մեջ առաջին ինքնահռչակ «նախագահը» (հավանաբար ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում)։ Իհարկե, շատերն այդ հայտարարությանը լուրջ չվերաբերեցին, ավելին, հասկացան, որ Բարձր դատարանում հայտնվել է ակնհայտ հոգեկան շեղումներով մի երևույթ, որն ընդամենն իր համար «հիմք» էր ստեղծում ձրիակերության նախատեսվող վարքն արդարացնելու համար։ Պարզ էր, որ նրա ինքնահռչակումը ոչ մի իրավական հետևանք չէր կարող ունենալ․ նա չկարողացավ կատարել, որևէ քայլ և գործողություն, որը կապ կունենար ՍԴ նախագահի լիազորությունների հետ։ Տևական ժամանակ նա չէր կատարում անգամ Սահմանադրական դատարանի դատավորի իր պարտականությունները։ Նա որոշեց ինքնամեկուսացվել իր աշխատասենյակում՝ առանց բժշկական հսկողության, երբեմն-երբեմն տարօրինակ վարքով և հոգեկան անհավասարակշիռ բռնկումներով։

Ցավոք Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հիվանդությունը վարակիչ դարձավ ՍԴ երկու այլ դատավորների համար։ 2020 թվականին հակասահմանադրական և հակաօրինական ճանապարհով ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության մեջ իրականացված հակասական և զավեշտալի փոփոխություններից հետո, Սահմանադրական դատարանի նախագահ ինքնահռչակվելու առաքելությունը ստանձնեց հիմնական կրթությամբ տնտեսագետ, հարկային ծառայության նախկին աշխատակից Աշոտ Խաչատրյանը։ Ժամանակավորապես ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հարցում նրան օգնության ձեռք մեկնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը (հանրությանն առավել հայտնի «Օմեգա»)։ Նրան հաջողվել էր Բարձր դատարանի դատավոր դարձած, արդեն իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանին համոզել ստորագրելու ԱԺ նախագահի պաշտոնական ձևաթղթի վրա գրված «Հաղորդագրություն» անունով մի գրական-գեղարվեստական ստեղծագործության տակ, որով իրեն իրավաբան համարող մարդը, համաձայնել էր իր գործընկերների հանդեպ իրականացված ապօրինություններն իրավաչափ որակել։ Դրա հետևանքով նա արձանագրել էր իր տարիքով ավագ լինելու փաստը, առանց մտածելու, որ տարիքը հիմնականում մարդկանց օժտում է իմաստնությամբ, իսկ երբեմն՝ հակառակը։

Ինչևէ, ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող ինքնահռչակ Աշոտ Խաչատրյանը, շուրջ երկու ամիս, տապալելով ՍԴ բնականոն գործունեությունը (Սահմանադրական դատարանը չէր կարողանում հրավիրել իրավազոր նիստեր, աշխատակարգային նիստեր, դատական կազմի նիստեր, չէին կայացվում ոչ մի տեսակի որոշումներ, խախտվում էին գործերի քննության ժամկետները, ընթացք չէին տրվում Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներին և այլն), ՍԴ նախագահի ինքնահռչակման էստաֆետը զիջեց ՍԴ մեկ այլ դատավոր Արման Դիլանյանին։

2020 թվական հոկտեմբերին 12-ին ՍԴ ժամանակավոր ինքնահռչակ նախագահ Աշոտ Խաչատրյանը հրավիրել էր Սահմանադրական դատարանի հատուկ աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի ընտրության նպատակով։ Նիստի ընթացքում նրա չհաջողվեց կազմակերպել ՍԴ աշխատակարգի պահանջներին համապատասխանող քվեարկության գործընթաց, ինչի հետևանքով, Սահմանադրական դատարանը ձեռնպահ մնաց Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու մասին որոշում կայացնելուց։ Ենթադրվում էր, որ Սահմանադրական դատարանը չէր կայացնի նման որոշում նաև այն պատճառով, որ դեռ որոշում չէր կայացրել ՀՀ Ազգային ժողովի կողմից, մինչ այդ, օրինական ճանապարհով ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Փաստը մնում է փաստ, որ ինչպես 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, այնպես էլ դրանից հետո, Սահմանադրական դատարանը մինչ օրս որևէ որոշում չի կայացրել ՍԴ նախագահ ընտրելու մասին (Սահմանադրական դատարանի բոլոր որոշումները, այդ թվում աշխատակարգային որոշումները, առանց բացառության, տեղադրված են Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում, որտեղ հնարավոր չէ գտնել նման բովանդակությամբ որևէ որոշում), իսկ Արման Դիլանյանը, հավանաբար ոգևորված նիստի ընթացքում նախկին ինքնահռչակ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ իր հասցեին հնչեցրած դրական խոսքերից, որոշել է 2020 թվական հոկտեմբերի 12-ից իրեն համարել Սահմանադրական դատարանի արդեն երրորդ ինքնահռչակ «նախագահ», ավելին կատարել ՍԴ նախագահի լիազորություններից բխող գործողություններ, որոնց մի մասով ոտնահարվել են նաև այլոց իրավունքները (ներկա պահին միայն ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Արման Դիլանյանի ապօրինի որոշումների բողոքարկման չորս դիմում)։

Փաստորեն ստացվում է, որ հիմնադրման 25-ամյակի հոբելյանական տարին Սահմանադրական դատարանը դիմավորել է՝ արձանագրելով պատմության մեջ Սահմանադրական դատարանի հինգ նախագահներ, որոնցից մեկը ՍԴ նախագահի պաշտոնում նշանակվել և ազատվել է օրինական ճանապարհով, երկրորդ նշանակվել է օրինական, բայց հեռացվել է՝ ապօրինի ճանապարհով, մյուս երեքը՝ ինքնահռչակվել են ՍԴ «նախագահներ»։

Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, երբ ավարտեն ՀՀ Արարատի մարզի Դարակերտ գյուղում Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրի չափումները, ինչպես նաև Երևան քաղաքում գտնվող նոտարական գրասենյակների պատկանելության «ազգային անվտանգության ենթադրյալ սպառնալիք» հանդիսացող հանգամանքների համակողմանի և ամբողջական ուսումնասիրությունները ու որոշեն զբաղվել իրենց հիմնական առաքելությանը բնորոշ գործունեությամբ, ապա կարող են ուսումնասիրել այս հանրահայտ փաստերը, որից հնարավոր է պարզվեն իշխանության յուրացման, պաշտոնական լիազորությունների չարաշահման և ՀՀ Քրեական օրենսգրքով նկարագրվող այլ ենթադրյալ հանցագործությունների հանցակազմերի տարրեր։

Այս և այլ ապօրինությունների մասին ավելի մանրամասն ես կխոսեմ 2021 թվականի ապրիլի 14-ին, ժամը 10․30-ին ՀՀ վարչական դատարանի թիվ 19 նիստերի դահլիճում (ք․Երևան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ շարունակվելու է Արման Դիլանյանի կողմից ինձ՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ապօրինի կերպով հեռացնելու որոշման բողոքարկման հերթական դատական նիստը։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan