Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ
16
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն Պատերազմ Արցախում
Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են «Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն

ՀԲՃ․ Ամուլսարի ոսկու ծրագիրը պետք է կասեցնել․ աղտոտման վտանգի տակ են Որոտան-Արփա ջրատար թունելով Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը

Ոսկու հանքավայրերի բաց եղանակով շահագործման և ցիանիդային եղանակով տարալվացման համաշխարհային փորձն ապացուցում է, որ ամենախոցելի ու անկառավարելի վտանգները կապված են ստորերկրյա և մակերևույթային ջրերի որակի վրա բացասական ազդեցությունների հետ։ Այս առումով Ամուլսարի ոսկու ծրագիրն առավել քան խոցելի է՝ կապված տեղանքի աշխարհագրական դիրքի, ջրագրական խիտ ցանցի, հիդրոերկրաբանական պայմանների և այդ տարածքում առկա չափազանց կարևոր ջրատեխնիկական կառույցների հետ։

Այսպես․ Ամուլսարի արևմտյան լանջի ընդերքով, նախատեսվող բացահանքերից և դատարկ ապարների լցակույտից մոտ 2,5 կմ հեռավորության վրա է գտնվում 21,6 կմ երկարություն ունեցող Որոտան-Արփա ջրատար թունելը, որն իրար է միացնում Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները։ Այս թունելը կառուցվել է Որոտան գետից Սևանա լիճ լրացուցիչ ջուր տեղափոխելու նպատակով, սակայն ինչ-ինչ պատճառներով ընդհանրապես չի շահագործվել։

Պարզվում է, որ ՀՀ կառավարությունը չունի փորձագիտական գնահատական այս ջրատար թունելի ներկայիս տեխնիկական վիճակի մասին։ Մենք այս հարցն ուղղել էինք ՀՀ վարչապետին և խնդրել տրամադրել այդ գնահատման եզրակացություններն ու փաստաթղթերը։ Սակայն Բնապահպանության նախարարությունից ստացված պատասխան նամակում չկար ոչ մի փաստաթուղթ ու ոչ մի խոսք վերջին հինգ տարում տեխնիկական վիճակի գնահատում իրականացրած լինելու մասին։ Դրա փոխարեն, որպես այդ հարցի պատասխան կարդում ենք ոչինչ չասող հետևյալ նախադասությունը․ «Որոտան-Արփա ջրատարը շահագործման է հանձնվել 2004 թվականին, գտնվում է տեխնիկապես բավարար վիճակում և պատրաստ է շահագործման»։

Այս նախադասությունը լիովին բնութագրում է ՀՀ կառավարության իրական վերաբերմունքը մեր երկրի կարևորագույն կառույցներից մեկի նկատմամբ։ Պատասխանից ակնհայտ է, որ պետության կողմից ոչ մի գնահատում իրականացված չէ, իսկ թունելի իրական տեխնիկական վիճակն այս պահին անհայտ է։ Եվ սա այն դեպքում, երբ նույնիսկ Ամուլսարի ոսկու ծրագրի հեղինակ «Lydian International» (Լիդիան) ընկերության ներկայացրած փաստաթղթերում է նշված, որ այդ թունելի բետոնե կառուցվածքներում հավանական է բացվածքների առկայությունը, որոնցով ստորերկրյա ջրերը ներթափանցում են թունելի մեջ ու այնտեղով հոսում դեպի Կեչուտի ջրամբար։

2017 թվականի ապրիլի 6-ին մենք տեսանկարահանեցինք Որոտան-Արփա թունելից Կեչուտի ջրամբար լցվող ջրերը, ինչը մոտավոր պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ ջրաքանակների մասին է խոսքը (տես տեսանյութը):

Բացի այդ, դեռ 2014 թվականին մեր կողմից ձեռք բերած պաշտոնական տվյալների համաձայն՝ Որոտան-Արփա թունելի ներքին հոսքը տարեկան միջին հաշվով կազմում է մոտ 4,68 մլն․խոր․մ, որն ամբողջովին գոյանում է Ամուլսարի ստորեկրյա ջրերի հաշվին։ Այսինքն, չնայած նրան, որ այս թունելն ընդհանրապես չի շահագործվում, տարեկան առնվազն 4,68 մլն․խոր․մ ստորերկրյա ջուր ներթափանցում է թունել և տեղափոխվում Կեչուտի ջրամբար։ Ինչ կլինի այդ թունելի մեջ լցվող ստորերկրյա ջրերի հետ քանակական ու որակական առումով հանքավայրի շահագործման դեպքում՝ գնահատված չէ պետության կամ անկախ փորձագիտական խմբի կողմից։ Պետական մարմինները նույնիսկ չունեն թունելից Կեչուտի ջրամաբար լցվող այդ ստորեկրյա ջրերի ֆիզիկո-քիմիական կազմի և քանակի վերաբերյալ սեփական անկախ լաբորատոր հետազոտությունների և դիտարկումների արդյունքներ, որպեսզի հետագայում դրանց հիման վրա հնարավոր լինի իրականացնել համեմատական վերլուծություն։

Իհարկե Լիդիանը ներկայացրել է իր կողմից պատվիրված որոշակի հետազոտություններ, որոնց արդյունքում ենթադրել է, որ ճիշտ կառավարման դեպքում ստորերկրյա ջրերի վրա բոլոր տեսակի բացասական ազդեցությունները բացառված են։ Սակայն միայն շահագրգիռ կողմի պատվիրած ուսումնասիրություններն ու ենթադրությունները չեն կարող բավարար հիմք համարվել։ Բացի այդ ստորերկրյա ջրերի մասին այդ հետազոտությունների ամբողջական տարբերակները հասանելի են միայն անգլերեն, իսկ հայերեն առկա են միայն դրանց համառոտագրերը։

Միևնույն ժամանակ, բազմաթիվ անկախ մասնագետներ և գիտնականներ պնդում են հակառակի մասին։ Նրանք գտնում են, որ Ամուլսարի հնարավոր շահագործման դեպքում ստորեկրյա ջրերը շատ լուրջ փոփոխությունների կենթարկվեն ինչպես քանակական՝ այնպես էլ որակական առումով։ Դրանց արդյունքում կվտանգվեն ոչ միայն Որոտան-Արփա թունելի կառուցվածքները, այլ նաև լրիվ այլ որակի խիստ թթվային ջրեր կսկսեն լցվել Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից էլ կտեղափոխվեն դեպի Սևանա լիճ ու Արփա գետ։ Դրանք հագեցած կլինեն ապարների թթվային դրենաժի արդյունքում առաջացած բազմաթիվ քիմիական միացություններով։ Բնականաբար, այդ ջրերում կլինեն նաև այն բոլոր ծանր և վտանգավոր մետաղները, որոնք առկա են Ամուլսարի տարածքում (կապար, մկնդեղ, կադմիում, բերիլիում, քրոմ, մոլիբդեն, ցինկ, սնդիկ, թորիում, ուրան և այլն)։ Այդ փոփոխված ջրերի ազդեցությունը Սևանա լճի և Արփա գետի ջրերի որակի վրա ոչ մի կերպ մոդելավորված և գնահատված չէ անկախ փորձագիտական խմբի կողմից։

Քանի որ Որոտան-Արփա թունելը հավերժ լինելու է Ամուլսարի ընդերքում, ապա թթվային դրենաժի ջրերն անընդհատ լցվելու են այնտեղ ու տեղափոխվելու են Կեչուտի ջրամբար։ Տարիների ընթացքում դրանց քանակը կավելանա, քանի որ թունելի բետոնե կառուցվածքները կմաշվեն, իսկ ճեղքերը կշատանան։ Գիտականորեն վաղուց ապացուցված է, որ հանքերի թթվային դրենաժը սկսվելուց հետո կարող է շարունակվել հարյուրավոր՝ անգամ հազարավոր տարիներ (տես այստեղ)։ Ոսկու բաց եղանակով արդյունահանման և ցիանային եղանակով տարալվացման համաշխարհային փորձը ևս ապացուցում է, որ ամենևին էլ միանշանակ չեն Լիդիանի պնդումներն այն մասին, որ բացահանքի ապարների և դատարկ ապարների լցակույտի թթվային դրենաժի ու այլ տեսակի աղտոտումների արդյունքում Ամուլսարի ստորերկրյա ջրերը չեն փոխի իրենց քիմիական կազմն ու ծանր և վտանգավոր մետաղներով հագեցած ջրերը չեն տեղափոխվի Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից էլ Սևանա լիճ և Արփա գետ։

Ինչ վերաբերում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծին 29․04․2016թ․ տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 եզրակացությանը, ապա դրանում խոսք անգամ չկա վերոնշյալ վտանգների մասին ու անհայտ է, թե պետական լիազոր մարմինն արդյոք փորձաքննության է ենթարկե՞լ է այս կարևորագույն խնդիրներն ու ի՞նչ եզրակացության է հանգել դա անելուց հետո։ Քանի դեռ անկախ փորձագիտական խմբի կողմից գնահատված չէ Որոտան-Արփա թունելի ներկայիս իրական տեխնիկական վիճակը և խիստ մասնագիտորեն չեն գնահատվել ու մոդելավորվել թթվային դրենաժի իրական վտանգները, Ամուլսարի ոսկու ծրագիրը սկսելու մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ վտանգի տակ են դրվում Հայաստանի քաղցրահամ ջրերի կարևորագույն պաշարները։

Բացի այդ պետք է հաշվի առնել, որ Ամուլսարի ոսկու ծրագրի տեղամասերի մեծ մասը գտնվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա («Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված):

Հաշվի առնելով, որ այս փաստերը հանդիսանում են փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոններ, որոնք ոչ մի կերպ չեն փորձաքննվել և գնահատվել պետական լիազոր մարմնի կողմից՝ առաջարկում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, ուժը կորցրած ճանաչել նախկին նախարարի կողմից տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 դրական եզրակացությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan