Սա պայքար է ոչ թե Սև լճի կամ Կութի, այլ Քարվաճառի և Շուշիի համար Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլ Գեղարքունիքի ուղղությամբ շարունակում են առաջանալ, ավելացել է ադրբեջանցի զինվորականների թիվը. Գեղամասար համայնքի ղեկավար Մենք մերժել ենք անցյալը, մենք կորցրել ենք ներկան, բայց ամենավատն այն է, որ մեզնից խլում են ապագան․ Միքայել Մինասյան
17
Նոր զարգացումներ Սեւ լճի տարածքում․ ադրբեջանցիները փոշմանել են Լավրովը գհանատել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին և պատրաստակամություն հայտնել աջակցել սահմանազատման և սահմանագծման հարցերում Կրեմլը պատասխանել է ռազմական օգնության մասին Փաշինյանի՝ Պուտինին ուղարկած նամակի վերաբերյալ հարցին Որքա՞ն աշխատավարձ են ստանում Պուտինը, Բայդենը և Փաշինյանը մեկ տարվա ընթացքում Տեր-Պետրոսյանը հաստատեց, որ ցանկանում է տարանջատվել Նիկոլից, իսկ սեփական ավանտյուրաների պատասխանատվությունը գցեց Քոչարյանի և Սարգսյանի «ջեբը» Պետության ավարտը սկսում է բանակի ապալեգիտիմացումից Նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն Պետության ավարտը սկսում է բանակի ապալեգիտիմացումից Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է. ՊՆ Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. Արման Թաթոյան Պատերազմ Արցխում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Սա պայքար է ոչ թե Սև լճի կամ Կութի, այլ Քարվաճառի և Շուշիի համար Որ խոսում եք կոմունիկացիաները «կեպեկներով» ռուսին հանձնելու մասին, դրա իրական արժեքն էլ գնահատեք Մենք ասում, մենք լսում ենք, իսկ ժողովրդի մի մասն այդպես էլ մնում է իրողություններին անհաղորդ ԶՈՒ ԳՇ-ն հերքում է Վարդենիսի սահմանին ադրբեջանցիների կողմից հայկական դիրք գրավելու մասին լուրը Արթուր Դավթյանը վախենում է իր անվտանգության համար. ի՞նչ են զգուշացրել գլխավոր դատախազին Ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման է ենթարկել Խոսրով Հարությունյանին Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլ Գեղարքունիքի ուղղությամբ շարունակում են առաջանալ, ավելացել է ադրբեջանցի զինվորականների թիվը. Գեղամասար համայնքի ղեկավար Մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ. Իմքայլական պատգամավոր. Տեսանյութ նիկոլական ԺԵԽը իրենց կապիտուլյանտով հանդերձ ինձ ստիպեց սովորել ատել Զավեշտալին էնա, որ թշնամու դեմը դռները բաց բրախ թողած իշխանությունը, խոսում է ինչ որ մարդկանց թշնամու դեմ դուռ բացելու մասին Այս պահին խուզարկում են էշով ակցիա իրականացրած իջեւանցու տունը. Տեսանյութ Հրապարակեք ողջ ցանկը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Գործակալ Փաշինյանը թույլ տվեց, որ թշնամին առանց մի կրակոցի մտնի Հայաստանի ինքնիշխան տարածք, դիրքեր դնի ու չհեռանա Մենք մերժել ենք անցյալը, մենք կորցրել ենք ներկան, բայց ամենավատն այն է, որ մեզնից խլում են ապագան․ Միքայել Մինասյան Արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ. Էլինար Վարդանյանի հոդվածը Իշխանական «ուլերը» խառնվել են իրար Վախենում եք, որ ձեր մաման լացացնելու են․ Զաքար Խոջաբաղյան ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ Հայ ժողովրդը պետք է վերականգնի և վերագտնի իր արժանապատվությունը և վեհությունը. Էդուարդ Շարմազնով ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին 29 տարի առաջ՝ հենց այս օրն են ազատագրվել Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը և մենք հնարավորություն ենք ստացել «կյանքի ճանապարհով» կապ հաստատել Մայր Հայաստանի հետ Ամերիկացիները առավել մեծ ակտիվություն են սկսելու ցուցաբերել Հարավային Կովկասում, նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարցում Նոր զարգացումներ Սեւ լճի տարածքում․ ադրբեջանցիները փոշմանել են Մի քիչ հող այստեղից են տալիս, մի քիչ՝ այնտեղից, չգիտենք՝ մեր Կառավարությունն ինչ գործի է․ սյունեցի. Տեսանյութ Լավրովը գհանատել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին և պատրաստակամություն հայտնել աջակցել սահմանազատման և սահմանագծման հարցերում ԵԿՄ-ականներին կանչում են հավաքի Ինչպես «Պատրոն Դավոն» դուրս եկավ «ԿԳԲ պադվալից». Տեսանյութ Իրանն անընդունելի է համարում Հայաստանի սահմանային որևէ փոփոխություն Ադրբեջանցիները թաղամաս են ուզում Երևանում. Հրանտ Բագրատյան. Տեսանյութ Թուրքիայում փոքր ԱԹՍ-ների համար մինի հրթիռներ են արտադրում Երևանում թալանել են «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալի ավտոմեքենան Երևանի քաղաքապետարանը հանգստյան օրերին Եռաբլուրում նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ Ժամը 19։00-ին եկեք Ազատության հրապարակ՝ աշխարհազորի գրվելու․ Հրանտ Բագրատյան. Տեսանյութ Կրեմլը պատասխանել է ռազմական օգնության մասին Փաշինյանի՝ Պուտինին ուղարկած նամակի վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ Ճիշտ ա, չի քննարկվել, ուղղակի միանգամից ինչ դեմ են տվել ստորագրել ա կապիտուլյանտը. Լուսանկար Իշխանությունը ունակ չէ, իսկ հաճախ` ցանկություն էլ չունի ապահովել Հայաստանի անվտանգությունը Որքա՞ն աշխատավարձ են ստանում Պուտինը, Բայդենը և Փաշինյանը մեկ տարվա ընթացքում Չգիտեմ, ինչ քաղաքական հայացքներ ունեք դուք, բայց ներկա իրավիճակը պետք է հուշի միայն մի բան «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը «Խի՞ չես գնում Սյունիք, հետաքրքրվես՝ ի՞նչ վիճակ ա»․ Գևորգ Պետրոսյան Որ շուխուր չանենք, ամբողջ Հայաստանը կհանձնես, այ դժգույն ու դժբախտ Արարատի մարզում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել. լողավազանն ընկած որդու դին հայտնաբերել է մայրը Ուժեղացված ծառայություն մարտական դիրքերում. ԶՈՒ–ն պատրաստ է իրականացնել ցանկացած առաջադրանք. Տեսանյութ Եթե Հայաստանն ունի քաղաքական ղեկավարություն, ապա որոնք են Հայաստանի սահմանները Փոլ Գոբլ. «ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիային` տարածել իր ազդեցությունը ԱՊՀ թուրքալեզու երկրների վրա» Արդեն 4-րդ օրն է ՀՀ «իշխանություն» կոչվածները ատամներով պահում են և չեն վերադարձնում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Ազարյանի ավտոմեքենան Աբսուրդ է. Արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ. Էլինար Վարդանյան

Քավորը սրբություն է կամ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին

«168 ժամ» թերթը գրում է. «Քավորը, ինչպես կենացներում են ասում, սրբություն է, կենացն էլ՝ հոտընկայս խմվողներից է։ Ընդհանուր առմամբ Հայ Առաքելական եկեղեցու ու, ըստ ամենայնի, նաեւ քրիստոնեության հետ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանը՝ որպես ծիսական հավատացյալ, լավ է սերտել հատկապես քավորին վերաբերող դասը եւ ըստ արժանվույն է գնահատում քավորներից հատկապես սեփականին․ նրա կնքահայրն այլեւս ամբողջ Տավուշի մարզպետն է։ Կեցցե Նիկոլ Փաշինյանը։ Եվ յուր քավորը, բնականաբար։

Նեպոտիզմի կամ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի դրսեւորումը Նիկոլ Փաշինյանի պարագայում ոչ թե բացառություն է եւ սահմանափակվում է միայն քավորով, այլ օրինաչափություն․ նրա մերձավոր եւ ոչ այնքան մերձավոր ազգականները տարբեր պաշտոններ են զբաղեցնում, այլեւս պաշտոնյա է անգամ նրա ուսապարկ բռնողը։

Նիկոլ Փաշինյանի գործունեության մեջ օրինաչափություն է ոչ միայն նեպոտիզմը, այլ նաեւ այն, որ նա անշեղորեն իրականացնում է բոլոր այն գործողությունները, որոնց համար նախկին բոլոր իշխանություններին քննադատելով՝ նա հասել է իշխանության։ Քավորասեր նախկին ընդդիմադիրն այլեւս ոչ միայն ուղղակի կրում է բոլոր այն արատները, որոնց համար քննադատում էր Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, այլ շատ դեպքերում գերազանցել է Քոչարյանին, Սարգսյանին ու անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ միասին վերցրած։

Նախկինում նա բոլորին քննադատում էր «Ղարաբաղը ծախելու» փորձերի համար։ Իշխանության գալով՝ նա ոչ միայն փորձեց, այլ փաստացի իրականացրեց այն, ինչի համար կոկորդաճեղք քննադատություն էր հնչեցնում նախկինում․ Արցախի մեծ մասը հանձնված է։ Գումարի դիմաց, թե այլ պայմաններով՝ քննարկման առանձին թեմա է։ Փաստն այն է, որ նախորդ բոլոր իշխանություններին «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրած Նիկոլ Փաշինյանը գործնականում իրականացրեց դա։

Նախորդ բոլոր իշխանություններին Փաշինյանը քննադատում էր թալանի, կոռուպցիայի, ատկատների համա՞ր։ Փույթ չէ։ Բոլոր այդ արատները դրվեցին ֆորմալ ռելսերի վրա ու ստացան այնպիսի բարեհունչ անվանումներ, ինչպիսիք են պարգեւավճարները, «կամավոր» հատկացումները բարեգործական «հիմնադրամներին», մեկ անձից գնումները եւ այլն։ Կոռուպցիան ու թալանը բարեհաջող շարունակվում են, փոխվել են ձեւերն ու մեթոդները, անձերը։ Եվս մի հարթություն, որում Նիկոլ Փաշինյանը գերազանցեց բոլոր նախորդներին։

Նախկին իշխանությունները մեղադրվում էին դատական համակարգի վերահսկողության, պատվերով արդարադատության համա՞ր։ Ոչ մի խնդիր․ բոլոր դատավորները հայտարարվում են վնգստացող, աշխատանքի է ընդունվում երիտասարդ մի իրավաբանուհի ու առանց ձեւականությունների թելադրում է մեղադրական եզրակացությունները… Իսկ Սահմանադրական դատարանի գրավումը կարելի է ուղղակի ներառել ուզուրպացիաների պատմության դասագրքերում։

Նախկին իշխանությունների հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքների՝ այսօր շարունակվող օրինակներն անասելի շատ են։ Նրա իշխանությունը կրում է բոլոր այն արատները, որոնք թմբկահարելով՝ Նիկոլ Փաշինյանը կերտել է սեփական քաղաքական ուղին ու հասել է իշխանության։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն ոչնչացնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին։

Մնացել է միայն ընտրակեղծարարությունը, ինչի համար եւս նա քննադատել է նախորդ բոլոր իշխանություններին․ առաջիկայում կայանալիք ընտրությունները հրաշալի առիթ են եւս մեկ անգամ ցույց տալու Նիկոլ Փաշինյանի հնարավորությունները նաեւ այդ հարցում։ Վստահաբար նա կհասնի ու կանցնի իր բոլոր նախորդներին։ Գուցե բոլորին՝ միասին վերցրած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan