Գերիների վերադարձի հարցը մինչև ընտրությունները չի լուծվի։ Նույնիսկ եթե Նիկոլը Մեղրին ամբողջությամբ հանձնի թշնամուն
Շատ նուրբ հարց ա, շատերը դա հասկանում են, բայց եկեք ջայլամ չլինենք ու խոսենք դրա մասին։
Ինչու՞ գերիները չեն վերադարձվում և ինչու՞ է մեր դեռևս իշխանությունն այսքան պասսիվ այդ հարցում։ Ակնհայտ է, որ մեր հայրենակիցներին պատանդ պահող մեր թշնամին պահանջներ ունի։ Դրանք արտահայտված են Հայաստանին պարտադրված խայտառակ համաձայնագրի մեջ և մենք, երևի թե ստիպված ենք լինելու բավարարել այդ պահանջները։ Բայց նույն այդ «տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը»,
«տրանդպորտային միջանցքները» ոնց կանցնեն, ինչպես և ում հաշվին կկառուցվեն, ինչպես կվերահսկվեն, դրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է բանակցել։ Նույն սահմանների հարցը, որ թշնամին իր ուզած` կամայական ձևով գծել ու պարտադրել է Նիկոլին, դա միջազգային իրավունքի խախտում է, բայց եթե այդպես էլ մնա, դա պետք է ամրագրվի իրավական ուժ ունեցող փաստաթղթով։ Նիկոլը տվող ա, դա հարց չի. Շուրնուխի կեսը կլինի, Մեղրիով երկաթգիծը, ավտոտրանդպորտային միջանցքը, ադրբեջանական հենակետեր Գորիս֊Կապան ճանապարհին, կամ ինչ֊որ մեր թշնամու մտքով անցնի։
Մեր թշնամին էլ կասկած չունի, որ Նիկոլը տվող ա։ Խնդիրն այն է, որ նրանք մտավախություն ունեն արդյո՞ք Նիկոլը կհասցնի տա այն ամենը, ինչը նրանք պահանջում են։ Եվ այսօր մեր թշնամին գերիներին պահում է ոչ թե Նիկոլից բան պահանջելու համար, այլ Նիկոլից հետո եկողին շանտաժի ենթարկելու նպատակով։
Շատ կուզենայի սխալվել, բայց, կարծում եմ, գերիների վերադարձի հարցը մինչև ընտրությունները չի լուծվի։ Նույնիսկ եթե Նիկոլը Մեղրին ամբողջությամբ հանձնի թշնամուն։ Ընտրություններից հետո էլ նոր Կառավարությունը պետք է գործադրի ողջ դիվանագիտական ներուժը, որ այս հարցը լուծվի` հնարավորինս քիչ վնաս պատճառելով Հայաստանի ազգային, պետական շահերին։
Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից