Ղրիմում ահաբեկչություն է կանխվել. Տեսանյութ
Ղրիմում ուժայինները ձերբակալել են 2 իսլամիստի, որոնք ծրագրել էին պայթյուն կազմակերպել Սիմֆերոպոլի կրթական հաստատություններից մեկում:
Ինչպես հայտնել է ԱԴԾ-ն, ահաբեկչությունը նախապատրաստել էին 1992 և 1999 թվականներին ծնված ռուսաստանցիները: Նշվում է, որ նրանք «Հայաթ Թահրիր աշ Շամ» կազմակերպության կողմնակիցներ են։
Օպերատիվ տվյալների համաձայն՝ հանցագործները ցանկացել են հարձակման համար ինքնաշեն ռումբեր օգտագործել։ Հետագայում ծայրահեղականները պատրաստվում էին Ուկրաինայի և Թուրքիայի տարածքով մեկնել Սիրիա։
Ձերբակալվածների տնից առգրավվել են պայթուցիկ նյութեր և ռումբերի այլ բաղադրիչներ:
Ուժայինները նաև հասանելիություն են ստացել նամակագրությանը և ձայնային հաղորդագրություններին, որոնցում ահաբեկիչների էմիսարների հետ զինյալները քննարկել են իրենց ծրագրերը:
Zham.am