«Ժառանգությունը» ցավակցական հեռագիր է հղել Հովսեփ Խուրշուդյանին
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հովսեփ Խուրշուդյանին և ընտանիքին՝ Էդմոն Խուրշուդյանի մահվան կապակցությամբ:
«Խորին վշտով տեղեկացանք հայրիկի մահվան մասին, ինչի կապակցությամբ ընդունեցեք մեր խորազգաց վշտակցությունը: Կյանքից հեռացավ մի մարդ, ում կորստյան կսկիծը երկար ժամանակ կճմլի մերձավորների, բոլոր ճանաչողների սրտերը: Էդմոն հայրիկը հասարակության հարգված անդամներից էր, իր երկրի անբասիր քաղաքացին ու իր մասնագիտության խորիմաց նվիրյալը: Թող Աստված ընդունի իր ծառայի հոգին եւ իր Սուրբ Հոգով մխիթարի նրա հարազատներին՝ խորը վշտի մեջ: Խունկ, աղոթք, օրհնություն նրա լույս շիրիմին, եւ հիշատակն՝ անմար»,-ասված է հեռագրում:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի հոր՝ Էդմոն Խուրշուդյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 5-ին՝ ժամը 18:00-ից, Տիչինա 100 հասցեում։
Հուղարկավորությունը շաբաթ օրը՝ ժամը 14:00-ին, նույն վայրից:
«Zham.am»-ի խմբագրակազմը միանում է ցավակցություններին։