Կառավարությունը չի մեկնաբանում տեղեկությունը, որ երեկ Բաքվից Հայաստան է ժամանել թուրք-ադրբեջանական պատվիրակություն
Դիտել նաև
Մեզ Մեղրիով երկաթգիծ պետք չէ. դա միայն անվտանգային սպառնալիք է ստեղծելու. նախկին դեսպանը հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)
Դեպի Մեղրի, անմահական արքայանարնջի երկիրը. լրագրող Նարինե Կիրակոսյանի ճանապարհային ռեպորտաժը Սյունիքից (տեսանյութ, լուսանկար)
Մեղրիում ռուսական զորամասը մարտական հրաձգություն կիրականացնի
Մարտի 23-24-ին Մեղրիում` ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում, իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ
Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետեր են տեղադրել. Sputnik Արմենիա
Կառավարությունը չի մեկնաբանում տեղեկությունը, որ երեկ Բաքվից Հայաստան է ժամանել թուրք-ադրբեջանական պատվիրակություն՝ Մեղրիի տարածքում տեղորոշումներ անելու
«Հրապարակ»-ը երեկ կեսգիշերին գրեց, որ գերիներին բերելու համար Բաքու մեկնած ինքնաթիռը դատարկ չի եկել: Ըստ կայքի, Հայաստան է եկել թուրք-ադրբեջանական պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած տեղանքի ուսումնասիրությունը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը մամուլին ասել է, թե իրենք դրա վերաբերյալ մեկնաբանություն չեն կարող տալ։
Իսկ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը չի պատասխանում հեռախոսազանգերին։