Այդպիսինն է խաղաղության գինը, երբ դու այն մուրում ես, այլ ոչ թե պարտադրում...
Դիտել նաև
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան
Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան
Անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են... Սենոր Հասրաթյան
«Պատկերացրեք` գալիք սերունդը, քրքրելով պատմական արխիվները, դառնում է այս նկարի ականատեսը». Սենոր Հասրաթյան
Որ ամիսներ շարունակ մեր հակառակորդ ճամբարում՝ առաջին դեմքի մակարդակով մեզ ծաղրում ու նվաստացնում են, մեզ հետ վերաբերվում այնպես, ինչպես կվերաբերվեն թույլ ու անպաշտպան դիմացինի հետ, արդեն իրողություն է...
Իրողություն է ոչ այն պատճառով, որ նա ուժեղ է, այլ մենք ենք մեր <<ընտրյալ>> թիվ մեկ պատահականությամբ ու նրան հետևող անկարողների թափորով ինքներս մեզ դարձրել ծաղրի ու նվաստացման ենթակա թույլ... Մենք ենք, որ հազար ու մի քարոզչածին հնարքների տուրք տալով՝ մեզ հասցրել ենք մի հանգրվանի, երբ ոչ միայն վերջին առճակատման ընթացքում պարտվեցինք նախորդ երկու պատերազմներում զինադադար պարտադրած մեր ավանդական թշնամուն, այլև ականատես եղանք հայ ռազմագերիներին Բաքվից Երեւան տեղափոխող դատարկ ինքաթիռի ժամանմանը...
Այդպիսինն է խաղաղության գինը, երբ դու այն մուրում ես, այլ ոչ թե պարտադրում... Իսկ պարտադրելու համար, ամենից առաջ, պետք է ունենալ մտածող ու գործող առաջնորդ, այլ ոչ թե դատարկախոս պատահականություն...