«Արյունոտ լուսնի առեղծվածը». փաստավավերագրական ֆիլմ Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել. Հիմա ես ամեն ինչ թույլ եմ տալիս «Ո՜ւփս». Ալեն Սիմոնյանը պատահաբար միացրեց Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը. Տեսանյութ
8
Հայտնի ադրբեջանասեր Մարիա Կարապետյանը մեղադրում է ՄԻՊ Արման Թաթոյանին մեդիատեռորի մեջ. Խելքի աշեցեք. Տեսանյութ ՔՊ-ի նախընտրական ցուցակը գաղտնի են պահում. Բանակցում են հայտնի պրոիշխա­նական «ֆիգուրների» հետ Նիկոլը մենակ մնաց, Տեր-Պետրոսյանն իրեն մաքրում է Փաշինյանից. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Վստահ ենք, որ Ադրբեջանից գերիների վերադարձի հարցը առաջիկայում կլուծվի. Հայտնի են Փաշինյան-Լավրով հանդիպման մանրամասները. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին կգլխավորի «ՀՅԴ» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը Եթե ​​Պուտին-Բայդեն հանդիպումն անցկացվի Բաքվում, տարածաշրջանում կտրուկ կամրապնդվի Ադրբեջանի դիրքերը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացել է, ոչ նշանակալի միջադեպերն արագորեն և արդյունավետորեն կարգավորում են ռուս խաղաղապահները. Լավրով Տեր-Պետրոսյանը փորձում է ինքնամաքրվել Փաշինյանից և իր համար քաղաքական հեռանկարներ բացել հունիսի 20-ից հետո ՈՒՂԻՂ. Արա Այվազյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ Երեւանում Politico. Պուտինը և Բայդենը կարո՞ղ են հանդիպել Բաքվում Պատերազմ Արցխում
«Արյունոտ լուսնի առեղծվածը». փաստավավերագրական ֆիլմ Եթե մայիսի 9-ին գնաս Եռաբլուր, բախումներ կլինեն․ Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին 44-օրյա պատերազմի ընթացքում Ավստրիայից Հայաստան ուղարկածս օգնությունն այդպես էլ տեղ չի հասել, դեսպանը տեղեկություն էլ չի տալիս, ասում է` պետական գաղտնիք է. ավստրիահայ գործարարն ահազանգում է «ՍԴ-ն ԶԼՄ-ներին լռեցնելու՝ կառավարության հայտնի որոշումը ճանաչեց հակասահմանադրական»․ Արամ Վարդևանյան Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել. Հիմա ես ամեն ինչ թույլ եմ տալիս «Աբովյանում, Արտաշատում, Վանաձորում և այլ քաղաքներում վնասել են Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները»․ Անի Կարապետյան Գաղտնալսում 2 Պատերազմում վիրավորվածներին օգնելու համար.ՌԴ-ից ժամանած Դավիթ Նազարյանի թիմը կատարեց բարդագույն վիրահատություններ «Հայրենիք»-ն ու ՀՀԿ-ն սկսում են համատեղ ակցիաները. բաց նամակներ կփոխանցվեն դեսպանատներին Գերիների ազատ արձակման հարցում ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր. ԱԳՆ խոսնակ Տեր-Պետրոսյանի առաջարկին ի պատասխան Սարգսյանն ընդգծել է՝ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել Ընտրելով Նիկոլ Փաշինյանին՝ դուք պաշտպանում եք Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, հիշե՛ք սա. Տեսանյութ Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել Խփում է ոստիկանը, կալանավորվում է քաղաքացին Արցախ.. Մարտունի.. Վերածնունդ ԱԺ արտահերթ նիստը, Տեսանյութ Մասնավոր զրույց էր. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում հնչած Փաշինյանի ձայնային հաղորդագրության մասին. Տեսանյութ Երևանում 53-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել 12 տարի անպտղությունից հետո «Ինչպիսի զուգադիպություն. Ադրբեջանի արձագանքը ևս չուշացավ». Անի Սամսոնյան Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին «Կոչ ենք անում անհապաղ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը»․ Անն Լինդե ԱԺ-ն քննարկեց Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը քաղաքապետի տեղակալի հաստիքով փոխարինելու նախագիծը ՄԻՊ խոսնակը՝ Արման Թաթոյանի հրաժարականի մասին ՀՀ կառավարությունն առաջարկում է 1 տոննա ցեմենտի ներմուծման համար 25 հազար դրամ տուրք սահմանել «Ո՜ւփս». Ալեն Սիմոնյանը պատահաբար միացրեց Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը. Տեսանյութ Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ Վնասվում են Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդների պաստառները․ իշխանական ֆոբիաները շարունակվում են Քոչարյանը՝ փրկօղակ. մայիսի 9-ին բոլորս Ազատության հրապարակ. Ռազմիկ Դավոյան. Տեսանյութ Պատմությունը պետք է գրվի «կարդա պատմությունը, ճանաչիր ինքդ քեզ», որ նույն սխալները չկրկնես. մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ մի ճանաչիր սխալներդ, դաստիարակվի հեքիաթներով ու պարբերաբար այն կրկնի «Ես միշտ եմ հերոս»․ Հովիկ Աղազարյան. Տեսանյութ Ադրբեջանն արշավ է սկսել ընդդեմ Արման Թաթոյանի՝ նրան մեղադրելով հակաադրբեջանական գործունեության մեջ Ասել կուզի, որ իրենց բոլուկի համար Արցախի հարցը լուծված է, իսկ մյուսները պետք է համակերպվեն դրան «Կյանք տուր հայ մշակույթին». ստեղծվել է «Նվիրակ» մշակութային հիմնադրամը. Տեսանյութ Սակրավորական խմբերն այսօր կաշխատեն Ստեփանակերտ և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին «Իրենց քայլ»-ի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը պասերով խաղում է Իլհամ Ալիևի հետ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ հայկական գերեզմանատան նկատմամբ վանդալիզմի մասին Սա դնեմ էստեղ, որ Ցուկին 10 տարի հետո հիշեցնի. Գորիսի փոխքաղաքապետ. Լուսանկար «Մարդը ողջ է ու կա, քանի նրան հիշում ենք․ անգամ մի սովորական խատուտիկը կարող է սիրո մի աստղածաղիկ դառնալ, եթե հիշում ես». Նազենի Հովհաննիսյան Շուշան Ստեփանյանն իրեն չի ներում ՀՀ իշխանությունն էլ մի կողմից քծնում է ՌԴ-ին, բայց մյուս կողմից հանրային մակարդակում սերմանում է ռուսատյացություն Թուլացնելով ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Վանեցյան. Տեսանյութ 90-ականներին պետություն կար, դրա համար հաղթեցինք. Արա Աբրահամյան Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ գերիների հարցով չեն զբաղվում Ողջամիտ հիմքեր ունեմ կարծելու, որ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը միջամտություն է իմ անկախությանը, համարձակ որոշումներ կայացնելուն. դատավոր Արման Հովհաննիսյան Հանրային հեռուստատեսությունը պետական ալիք է, մեր հարկերից սնունցվող, որը պետք է լինի անաչառ Դատավորների ընդհանուր ժողովը Մարզահամերգային համալիրում. Տեսանյութ Ընտրությունների արդյունքները՝ նաև հստակ արտաքին քաղաքական մեսիջ են առ այն, թե արդյո՞ք հայաստանցիները «օքեյ են» այն իրողությունների հետ, որոնցում հայտնվել և ապրում են Պատրաստ ենք վաղը, մյուս օրը համազգեստ հագնել եւ փողոց դուրս գալ. Միքայել Համբարձումյան. Տեսանյութ Հայտնի ադրբեջանասեր Մարիա Կարապետյանը մեղադրում է ՄԻՊ Արման Թաթոյանին մեդիատեռորի մեջ. Խելքի աշեցեք. Տեսանյութ

ԱԱԾ պետի տեղակալը նաև դատավոր է աշխատում. նոր աղմուկ է հասունանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021 մարտի 31-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անդրանիկ Սիմոնյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցրեց ընդամենը 5 օր եւ նույն օրը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա անձի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Պարզվում է` Սիմոնյանը ԱԱԾ պետ նշանակվելուց հետո դատական համակարգում մի որոշում է կայացրել, ինչը քրեորեն պատժելի արարք է, եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը Անդրանիկ Սիմոնյանի գործողության մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն:

Իսկ ո՞րն է թեման: 2017 թվականին քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով, որը խստացվել է 2018 թվականի մայիսի 10-ին: 2018 թվականի մայիսի 31-ին քրեական գործը՝ վերջնական մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Մինչ օրս գործը տարբեր դատավորներ քննել են ու փոխանցել մեկը մյուսին: Եւ, ահա, Աբգարյանի պաշտպանը, երբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, գործը քննել է նախկին դատավոր, այսօր արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը (նա 2020 սեպտեմբերից է ստանձնել գործի քննությունը): Ուշագրավն այն է, որ թեեւ դատավոր Սիմոնյանը 2021 թվականի փետրվարի 5-ին առանձին դատական ակտի ձեւով որոշում է կայացրել` ներկայացված միջնորդությունը մերժելու մասին, սակայն կողմերը մինչ օրս չեն ստացել որոշումը. այն չի ուղարկվել: Եւ հիմա իրավապաշտպանները ԱԱԾ-ի ուշադրությունն են հրավիրել այն իրողության վրա, որ Անդրանիկ Սիմոնյանը պետք է հետին թվով ստորագրի այս որոշումը արդեն իսկ դատավորի կարգավիճակում չգտնվելու եւ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ լինելու ժամանակահատվածում: Այս արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված է. «Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը…»:

Սույն հանցագործությունը ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում: Հանցագործության օբյեկտիվ կողմը դրսեւորվում է մի կողմից պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու եւ, մյուս կողմից, դատարան եւ իրավապահ այլ մարմինների աշխատողների համազգեստը կամ վկայականն օգտագործելու միջոցով: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Այսպիսով, եթե Անդրանիկ Սիմոնյանը դատավորի կարգավիճակում կայացրած դատական ակտը պետք է ստորագրի 2 ամիս անց, ստացվում է պաշտոնական կեղծիքի հանցակազմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտը կայացվում է այն ստորագրելու միջոցով, եւ դրա հետաձգված ստորագրությունը պաշտոնական փաստաթղթում կեղծիք մտցնելու հանցակազմ է պարունակում: Մեզ մնում է սպասել ԱԱԾ քննիչների գործողություններին եւ հիշեցնել, որ Սիմոնյանին ԱԱԾ պետի պաշտոնում փաստացի նշանակել է տվել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan