Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Լենա Նազարյանը կանանց ցուցակն է կազմում

Օրերս Hraparak.am-ը  գրել էինք, որ «Իմ քայլի» ցուցակը կազմելիս ակնհայտորեն ծագելու է կին թեկնածուների խնդիր՝ նախորդ ցուցակում ընդգրկված կանանց մեծ մասն այլեւս «Իմ քայլի» հետ չէ։ Նրանք ավելի սկզբունքային գտնվեցին եւ, ի տարբերություն տղամարդկանց, պատերազմից հետո իրենց վերաբերմունքը բացահայտ արտահայտեցին՝ ոմանք բացահայտ դուրս եկան, ոմանք լուռ մի կողմ քաշվեցին։ Նախկին ցուցակից Նարինե Թուխիկյանը, Թագուհի Թովմասյանը, Գայանե Աբրահամյանը, Զարուհի Բաթոյանը դուրս են եկել, իսկ Անուշ Բեղլոյանին եւ Լուսինե Բադալյանին Փաշինյանն ինքը չի վերցնի՝ տարբեր սկանդալային պատմությունների պատճառով։ Տեղեկացանք, որ կանանց հարցն այս անգամ իր ձեռքն է վերցրել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ Լենա Նազարյանի միջոցով։ Թեեւ «Իմ քայլում» տպավորություն ունեն, թե Նազարյանն է որոշում՝ կանանցից ով որ տեղում պետք է լինի, ով է ընդհանրապես դուրս մնալու, եւ որ կանանց բերանն են փակելու իրավապահների հավաքած դոսյեներով, որպեսզի ընտրությունները չհարամեն՝ «սլիվներ» կազմակերպելով կամ հայտարարություններ անելով։ 

Իշխանական Hraparak.am-ի  աղբյուրն ասում է, որ Լենա Նազարյանն էլ իր հերթին ուզում է ընկերուհիներին առաջ հրել, հիմնականում սորոսական թեւի ներկայացուցիչներին եւ նախեւառաջ թուրքերի հետ բարեկամության մեծ ջատագով Մարիա Կարապետյանին, Մերի Գալստյանին, ով պատգամավորական գործունեության ընթացքում ոչնչով աչքի չի ընկել, սակայն պատերազմի օրերին անդամագրվել էր Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատին եւ մի քանի շաբաթ Գորիսի հյուրանոցների մատույցներում հայրենիքի պաշտպանության տեսարանների մասնակիցներից էր։ 

Որքան էլ տարօրինակ թվա, սակայն Նազարյանը ջանք չի խնայում, որ անցողիկ տեղում գրեն նաեւ հանրահայտ Թագուհի Ղազարյանին, ով այս խորհրդարանի թերեւս ամենասկանդալային պատգամավորներից է։ Ասում են՝ Նազարյանը նրանց աշխատանքային գործունեության մասին «հաշվետվություններ» է պատրաստել եւ Նիկոլ Փաշինյանին փորձելու է համոզել, որ  Թագուհին շատ-շատերից առավել է, պարզապես բախտը չբերեց եւ անփորձության պատճառով ընկավ լրագրողների «բերանը»։ Սորոսականների խմբակն առանձնապես թեժ չի պայքարում Հերիքնազ Տիգրանյանի համար, նրանք պատրաստ են նրա փոխարեն մեկ ուրիշ կնոջ ներկայացնել։ Ի դեպ, այս խմբակն իր հաղթանակն է համարում Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգը հանելու եւ համամասնականին անցնելու որոշումը։ Չնայած «Իմ քայլի» ուղիղ կեսը դեմ էր դրան, հատկապես նրանք, ովքեր վարկանիշային կարգով էին խորհրդարան եկել եւ իրենց տարածքներում ունեն որոշակի հեղինակություն, ուստի նաեւ հույսեր, որ ռեյտինգային մոդելի դեպքում կրկին խորհրդարան կանցնեին, այդուհանդերձ սորոսական թեւը, որպես ավելի համախմբված եւ հետեւողական, կարողացավ շանտաժով ու ճնշումներով հասնել իր ուզածին եւ Փաշինյանին համոզել, որ համամասնական մոդելն իրենց էլ է ձեռնտու՝ քվեարկողների քանակը կնվազի, եւ իրենց ստացած ձայները մեծ տոկոս կկազմեն ընդհանուրի մեջ։ 

«Իմ քայլում» համոզված են, որ Արարատ Միրզոյանի թեւի կանայք եւս դուրս կմնան անցողիկ տեղերից․ Աննա Կարապետյան, Տաթեւիկ Գասպարյան, Հռիփսիմե Գրիգորյան, ում ամուսինն ԱԺ նախագահի օգնականն է, Էմմա Պալյան։ Իսկ Տաթեւիկ Հայրապետյանն ինքը չի ուզում թիմի հետ ճանապարհը շարունակել։ Ասում են՝ նա փակ հավաքների ժամանակ քննադատել է Փաշինյանին նոյեմբերի 9-ի փաստաթղթի համար եւ ասել, որ հարկավոր են արտահերթ ընտրություններ, իշխանությունը չի կարող ձգել մինչեւ հերթականը։ Արարատ Միրզոյանի մտերիմ Քրիստինե Պողոսյանի համար էլ վերջինիս ընկերուհի Արփի Դավոյանն է պայքարում, Փաշինյանի երբեմնի գործավարը, ով այս խորհրդարանում ստանձնել է ընդդիմադիրների դեմ ամենակեղտոտ ելույթներն արտասանողի դերը եւ կարծում է, որ իր «խաթր» Քրիստինեին պետք է տեղ հատկացնեն։

Հիշեցնենք, որ Քրիստինեն հանրությանը հայտնի է իր նշանավոր խոստովանությամբ, որ եթե Փաշինյանը մեկ նախադասությունից կազմված ծրագրեր էլ ներկայացներ, ինքը կողմ էր քվեարկելու։ 

Սոնա Ղազարյանին, ում Փաշինյանը 2018-ին ցուցակ էր ընդգրկել նրա արտասանելու ընթացքում հուզվել-արտասվելու համար, նույնպես դուրս կմնա։ Անորոշ է ՀԱԿ քվոտայով պատգամավոր դարձած տիկնանց  հարցը՝ Ծովինար Վարդանյանի՝ Ժոկոյի դստեր, եւ Արուսյակ Ջուլհակյանի։ Նազարյանի թիմում կարծում են, որ Ծովինարի օգտակար գործողության գործակիցը զրո է, սակայն նրա համար էլ Հակոբ Սիմիդյանն ու Տիգրան Ավինյանն են փորձում բարեխոսել։ Սիմիդյանը՝ Ծովինարի, իսկ Ավինյանը նրա՝ ավագանու անդամ քրոջ հետ է մտերիմ։ Նազելի Բաղդասարյանին ասացին, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն է «ընտրել», ու նա լինելու է անցողիկ տեղում՝ լավ է ծառայել։ Հրապարակային պաշտպանել է Փաշինյանին եւ ամրագրել իր տեղը հաջորդ խորհրդարանում։ 

Նշենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԸՕ անցումային դրույթը՝ ընտրացուցակում ամեն երրորդ համարում պետք է կանայք ընդգրկվեն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan