Ադրբեջանցիները քանդում են վրանները, որ հեռանան Իշխանասարից. բանակցել են նաեւ ռուսները Սևանից դեպի Վարդենիս ՊՆ մեքենաներ են գնում. Տեսանյութ Նիկոլի հետ ապագա կա… թուրք-ադրբեջանական զույգի համար. Սև լճից մինչև Երևանյան լիճ
12
Старше Эдды. Ռուսները ադրբեջանցիներին սպառնացին, որ կոչնչացնեն իրենց, վերջիներս Սյունիքում նահանջել են Թշնամին 3 կմ առաջ է եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ․ խրամատներ են փորում Այս պահին թեժ քննարկումներ են, ռուս սահմանապահներն ու Գորիսի համայնքապետը փորձում են ադրբեջանցիներին հետ ուղարկել նախնական դիրքեր Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան Իշխանասարի մոտակայքում մարտեր չեն ընթանում. գյուղապետ. Տեսանյութ Ընթանում են բանակցություններ. ՀՀ ՊՆ-ն «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» ՀՐԱՏԱՊ. Սյունիքի մարզում Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են. Իրինա Յոլյան «Հայաստան» դաշինքի գլխավոր շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը, դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը Արամ Վարդևանյանն է Վարչապետի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը Պատերազմ Արցխում
«Թավշյա» թաղապետեր. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Սա Ալիևի համար պատմական ժամանակաշրջան է, ինչպես մեզ համար Էլչիբեյան Ադրբեջանն էր. Սուրեն Սարգսյան Այսօրվա դրությամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք. ԱՆ Էն Մարտունու մատաղից Շորժա չի տարվե՞լ Ակնհայտ է, որ Իշխանասարի կողմից մենք սահմանապահ ուժեր, դիրքեր, դիտակետեր չենք ունեցել Instagram ու Facebook ցանցերը ատելության խոսք տարածելու համար հեռացրել են Բայրաքթարի գրառումները Սյունիքի մարզպետը սպասարկում է թշնամու շահը՝ հերքելով անգամ ՊՆ-ին Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին. Աշոտյան. Տեսանյութ Ադրբեջանցիները քանդում են վրանները, որ հեռանան Իշխանասարից. բանակցել են նաեւ ռուսները Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ ԱԱԾ-ո՞ւմ է աշխատանքի անցել ՄԵՆՔ. Ողջ հայության աչքի առաջ կորցրեցինք Արցախը, տվեցինք հազարավոր զոհեր և․․․ այդ ամենի պատասխանատուն դեռևս իշխանության է Սևանից դեպի Վարդենիս ՊՆ մեքենաներ են գնում. Տեսանյութ Նիկոլի հետ ապագա կա… թուրք-ադրբեջանական զույգի համար. Սև լճից մինչև Երևանյան լիճ Ալիևներն այս պահին մուղամ են լսում Շուշիիում. Տեսանյութ Старше Эдды. Ռուսները ադրբեջանցիներին սպառնացին, որ կոչնչացնեն իրենց, վերջիներս Սյունիքում նահանջել են Նար-Դոսում ինքնաձիգից օդ կրակած տղամարդը ձերբակալվել է. դեպքի վայրում 14 պարկուճ է հայտնաբերվել ՄԻՊ-ը հորդորում է ՀՀ սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա Այ եթե Արծրուն Հովհաննիսյանին չքլնգեիք և հիմա ամերիկյան կայֆերի մեջ չլիներ` ձեր սրտի տեղեկությունները կստանայիք.. Սյունիքը և Արցախը ամբողջությամբ կարող են անջատվել ՀՀ-ից՝ այս իշխանության քայլերի պատճառով ՀՀ պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել, մենք որևէ տեղից նահանջ չունենք․ Թագուհի Թովմասյանը՝ Վարդենիսի ուղղությամբ տարածվող լուրերի մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան Թշնամին 3 կմ առաջ է եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ․ խրամատներ են փորում FAST-ը մեկնարկում է «1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթացը․ հայտերն ընդունվում են Վթարային շենքերի խնդիրը կարող է լուծվել ««Չար» լեզուներն ասում են, որ ամենայն հայոց շիզիկն ու կապիտուլյանտը հավանաբար նման խոստում ադրբեջանական կողմին տվել է դեռևս հունվարի 11-ին Մոսկվայում». Հրանտ Բագրատյան «Զգոն ու ուշադիր եղեք Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում… Կարծես հակառակորդը գործողության սիգնալ է ստացել…» Առաջ էին եկել, իրենց դրոշը դրել, մերոնք պոկել, հեռացրել են․ Վերիշենի գյուղապետը՝ ադրբեջանցիների՝ Սյունիք մտնելու մասին ԱԱԾ-ն հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից. Հայտարարություն Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել ԲԴԽ-ին` դատավորի լիազորություններս դադարեցնելու համար. Կարինե Պետրոսյան Գերիների վերադարձի հնարավորությունը իր ոտքերով եկել է Հայաստան. Արմեն Գրիգորյանը Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Գլխավոր շտաբը՝ զորամասերում «տագնապների» մասին Թշնամին 3 կմ առաջ է եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ․ խրամատներ են փորում Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը. Արշավիր Ղարամյան 27 տարի առաջ` 1994թ. մայիսի 12-ին, ուժի մեջ մտավ անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը. փաստաթուղթ Այս պահին թեժ քննարկումներ են, ռուս սահմանապահներն ու Գորիսի համայնքապետը փորձում են ադրբեջանցիներին հետ ուղարկել նախնական դիրքեր ՀԱՊԿ չեք դիմում, այ, անասուններ Իլհամ Ալիեւն ընտանիքով մեկնել է Շուշի Մամուլի ուժը. Եթե մամուլը չբարձրաձայներ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ոչ քո, այդ թվում ՊՆ-ն, տեղյակ չէր լինի ինչ է կատարվում այնտեղ Հայտարարություն՝ «Երևանի Ավտոբուս»-ի ղեկավարության կողմից հրահրված գործադուլի իրական պատճառների մասին Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան Դատելով առկա հրապարակումներից՝ թշնամին առաջացել է Մեծ Իշխանասարի հատվածում՝ տեսանելի վերահսկողություն ստանալով Գորիս գնացող ճանապարհի վրա Թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել. Լուսանկար Շուտով հնարավոր լսենք` «Սյունիքը տանք` թուրքի հետ լավ ապրենք...» Մարտեր իսկապես չեն եղել, որովհետև թուրքն առանց կրակոցի է առաջ եկել. Հայկական զորք չի եղել այդտեղ, որ սահման պահի, ադրբեջանցիներն էլ հանգիստ առաջ են եկել Մեկ շաբաթ է լարված է նաեւ Տավուշի սահմանին Ադրբեջանցիները 3 կիլոմետր առաջ են եկել դեպի Սիսիան Մեր տղաների հենակետը ընկել է շրջափակման մեջ. Սյունիքի նախկին մարզպետ «Իրավիճակը շարունակում է լարված մնալ, այս պահին բարձրանում եմ դիրքեր». Վերիշենի գյուղապետ Այն թրքասեր պատգամավորներին շտապ պետք ա տանել «անվտանգ» Սյունիք, թուրքերի հետ բանակցելու

Լենա Նազարյանը կանանց ցուցակն է կազմում

Օրերս Hraparak.am-ը  գրել էինք, որ «Իմ քայլի» ցուցակը կազմելիս ակնհայտորեն ծագելու է կին թեկնածուների խնդիր՝ նախորդ ցուցակում ընդգրկված կանանց մեծ մասն այլեւս «Իմ քայլի» հետ չէ։ Նրանք ավելի սկզբունքային գտնվեցին եւ, ի տարբերություն տղամարդկանց, պատերազմից հետո իրենց վերաբերմունքը բացահայտ արտահայտեցին՝ ոմանք բացահայտ դուրս եկան, ոմանք լուռ մի կողմ քաշվեցին։ Նախկին ցուցակից Նարինե Թուխիկյանը, Թագուհի Թովմասյանը, Գայանե Աբրահամյանը, Զարուհի Բաթոյանը դուրս են եկել, իսկ Անուշ Բեղլոյանին եւ Լուսինե Բադալյանին Փաշինյանն ինքը չի վերցնի՝ տարբեր սկանդալային պատմությունների պատճառով։ Տեղեկացանք, որ կանանց հարցն այս անգամ իր ձեռքն է վերցրել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ Լենա Նազարյանի միջոցով։ Թեեւ «Իմ քայլում» տպավորություն ունեն, թե Նազարյանն է որոշում՝ կանանցից ով որ տեղում պետք է լինի, ով է ընդհանրապես դուրս մնալու, եւ որ կանանց բերանն են փակելու իրավապահների հավաքած դոսյեներով, որպեսզի ընտրությունները չհարամեն՝ «սլիվներ» կազմակերպելով կամ հայտարարություններ անելով։ 

Իշխանական Hraparak.am-ի  աղբյուրն ասում է, որ Լենա Նազարյանն էլ իր հերթին ուզում է ընկերուհիներին առաջ հրել, հիմնականում սորոսական թեւի ներկայացուցիչներին եւ նախեւառաջ թուրքերի հետ բարեկամության մեծ ջատագով Մարիա Կարապետյանին, Մերի Գալստյանին, ով պատգամավորական գործունեության ընթացքում ոչնչով աչքի չի ընկել, սակայն պատերազմի օրերին անդամագրվել էր Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատին եւ մի քանի շաբաթ Գորիսի հյուրանոցների մատույցներում հայրենիքի պաշտպանության տեսարանների մասնակիցներից էր։ 

Որքան էլ տարօրինակ թվա, սակայն Նազարյանը ջանք չի խնայում, որ անցողիկ տեղում գրեն նաեւ հանրահայտ Թագուհի Ղազարյանին, ով այս խորհրդարանի թերեւս ամենասկանդալային պատգամավորներից է։ Ասում են՝ Նազարյանը նրանց աշխատանքային գործունեության մասին «հաշվետվություններ» է պատրաստել եւ Նիկոլ Փաշինյանին փորձելու է համոզել, որ  Թագուհին շատ-շատերից առավել է, պարզապես բախտը չբերեց եւ անփորձության պատճառով ընկավ լրագրողների «բերանը»։ Սորոսականների խմբակն առանձնապես թեժ չի պայքարում Հերիքնազ Տիգրանյանի համար, նրանք պատրաստ են նրա փոխարեն մեկ ուրիշ կնոջ ներկայացնել։ Ի դեպ, այս խմբակն իր հաղթանակն է համարում Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգը հանելու եւ համամասնականին անցնելու որոշումը։ Չնայած «Իմ քայլի» ուղիղ կեսը դեմ էր դրան, հատկապես նրանք, ովքեր վարկանիշային կարգով էին խորհրդարան եկել եւ իրենց տարածքներում ունեն որոշակի հեղինակություն, ուստի նաեւ հույսեր, որ ռեյտինգային մոդելի դեպքում կրկին խորհրդարան կանցնեին, այդուհանդերձ սորոսական թեւը, որպես ավելի համախմբված եւ հետեւողական, կարողացավ շանտաժով ու ճնշումներով հասնել իր ուզածին եւ Փաշինյանին համոզել, որ համամասնական մոդելն իրենց էլ է ձեռնտու՝ քվեարկողների քանակը կնվազի, եւ իրենց ստացած ձայները մեծ տոկոս կկազմեն ընդհանուրի մեջ։ 

«Իմ քայլում» համոզված են, որ Արարատ Միրզոյանի թեւի կանայք եւս դուրս կմնան անցողիկ տեղերից․ Աննա Կարապետյան, Տաթեւիկ Գասպարյան, Հռիփսիմե Գրիգորյան, ում ամուսինն ԱԺ նախագահի օգնականն է, Էմմա Պալյան։ Իսկ Տաթեւիկ Հայրապետյանն ինքը չի ուզում թիմի հետ ճանապարհը շարունակել։ Ասում են՝ նա փակ հավաքների ժամանակ քննադատել է Փաշինյանին նոյեմբերի 9-ի փաստաթղթի համար եւ ասել, որ հարկավոր են արտահերթ ընտրություններ, իշխանությունը չի կարող ձգել մինչեւ հերթականը։ Արարատ Միրզոյանի մտերիմ Քրիստինե Պողոսյանի համար էլ վերջինիս ընկերուհի Արփի Դավոյանն է պայքարում, Փաշինյանի երբեմնի գործավարը, ով այս խորհրդարանում ստանձնել է ընդդիմադիրների դեմ ամենակեղտոտ ելույթներն արտասանողի դերը եւ կարծում է, որ իր «խաթր» Քրիստինեին պետք է տեղ հատկացնեն։

Հիշեցնենք, որ Քրիստինեն հանրությանը հայտնի է իր նշանավոր խոստովանությամբ, որ եթե Փաշինյանը մեկ նախադասությունից կազմված ծրագրեր էլ ներկայացներ, ինքը կողմ էր քվեարկելու։ 

Սոնա Ղազարյանին, ում Փաշինյանը 2018-ին ցուցակ էր ընդգրկել նրա արտասանելու ընթացքում հուզվել-արտասվելու համար, նույնպես դուրս կմնա։ Անորոշ է ՀԱԿ քվոտայով պատգամավոր դարձած տիկնանց  հարցը՝ Ծովինար Վարդանյանի՝ Ժոկոյի դստեր, եւ Արուսյակ Ջուլհակյանի։ Նազարյանի թիմում կարծում են, որ Ծովինարի օգտակար գործողության գործակիցը զրո է, սակայն նրա համար էլ Հակոբ Սիմիդյանն ու Տիգրան Ավինյանն են փորձում բարեխոսել։ Սիմիդյանը՝ Ծովինարի, իսկ Ավինյանը նրա՝ ավագանու անդամ քրոջ հետ է մտերիմ։ Նազելի Բաղդասարյանին ասացին, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն է «ընտրել», ու նա լինելու է անցողիկ տեղում՝ լավ է ծառայել։ Հրապարակային պաշտպանել է Փաշինյանին եւ ամրագրել իր տեղը հաջորդ խորհրդարանում։ 

Նշենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԸՕ անցումային դրույթը՝ ընտրացուցակում ամեն երրորդ համարում պետք է կանայք ընդգրկվեն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan