Կառավարության բակից բերման է ենթարկվել 15 քաղաքացի. Ոստիկանություն

Դիտել նաև
Կառավարության մոտ պատերազմի մասնակիցը ցանկացել է ինքնասպան լինել. նա փորձել է բենզինը լցնել վրան, ոստիկանները հասել են
Մենք վերջին 30 տարում չենք եղել այսքան ծանր պայմաններում, եւ հիմա կարելի է ինչ-որ չափով կանխատեսումներ անել վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցության վերաբերյալ, սակայն միշտ մտքում պահելով «եթե» բառը:
Կառավարության մասնաշենքի մոտից ժամը 13։00-ի դրությամբ 57 քաղաքացի է բերման ենթարկվել
Կառավարության նոր որոշումը. Շուռնուխի եւ Որոտանի այն բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանին, աջակցություն կստանան
Կառավարության շենքի էլեկտրոնային գմբեթը՝ Wi-Fi-ի խափանման պատճառ
Կառավարության բակից, որտեղ «ՎԵՏՕ» շարժման կանայք բողոքի ակցիա էին իրականացնում, բերման է ենթարկվել 15 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 7-ին, շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կառավարության հրաժարականը։
Նրանք Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, փորձեցին մուտք գործել շենք, արդյունքում տեղի ունեցան բախումներ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ։
Ոստիկանները բռնի ուժ կիրառելով ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ բերման ենթարկեցին։