Աթոռի «դիֆիցիտ». Եվրահանձնաժողովի ղեկավարը ոտքի վրա կանգնած է մնացել Էրդողանի հետ հանդիպմանը. Տեսանյութ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ոտքի վրա կանգնած է մնացել՝ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ կայացած հանդիպմանը: Համապատասխան տեսանյութը սոցիալական կայքերում հրապարակել է Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին:
Կադրերում երևում է, որ քաղաքական գործիչները զբաղեցրել են իրենց տեղը, նրանց հետևից մտնում է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և չի տեսնում ազատ աթոռ:
«Հմմմ...», - բացականչեց նա, մի պահ շփոթվելով և չիմանալով ինչպես լուծել իրավիճակը:
Արդյունքում նա նստեց բազմոցին և միջոցառումը սկսվեց: Էրդողանի վարչակազմում պատահարը բացատրեցին նրանով, որ հանդիպումը կայացավ ոչ այն վայրում, որտեղ իսկզբանե նախատեսվում էր:
Zham.am