«Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն»․ Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձը կանանց
Դիտել նաև
Բերման են ենթարկվել ավելի քան 40 հոգի, ինչպես Երևանում, այնպես էլ՝ Ոսկեպարում. Արման Թաթոյան
Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով. Արման Թաթոյան
Չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները․ Թաթոյան
Կայացել է հաղորդավար Արման Մարգարյանի նշանադրությունը
Թաթոյան. Փաստահավաք այցով Ներքին Հանդում ենք
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ․
Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։
Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով:
Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը:
Թո´ղ որ այն միշտ հարատև լինի:
Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը: Հակառակ պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր: