Հայաստանում սկսվել է էներգետիկ ճգնաժամ
Դիտել նաև
ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան
Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը ու հասել 4000-ի. Վահե Դավթյան
Աղետի և դիմադրության մաթեմատիկա
141 օրով ԱԷԿ-ի կանգնեցման ու Արցախից 330 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա ներկրման ծրագրի ձախողմանն այժմ գումարվել է նաև երկրի ամենախոշոր էներգետիկ օբյեկտներից մեկի՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շահագործումից դուրս բերելու ռիսկը: Այժմ բլոկը կանգնեցված է, ինչն առավելապես պայմանավորված է Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման քաղաքականության ձախողմամբ: Բլոկի սեփականատեր ՛՛Գազպրոմ Արմենիա՛՛ ընկերության համար դրա հետագա շահագործումն այլևս տնտեսապես նպատակահարմար չէ:
Ձախողման հիմնական պատճառից մեկը, ինչպես բազմիցս նշել եմ, ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման անթույլատրելի դանդաղ տեմպերն են, որոնք, ըստ էության, դուրս են մղում մեզ տարածաշրջանի էներգետիկ գործընթացներից:
Այս ամենի արդյունքում արդեն մայիս ամսից ի վեր Հայաստանը սկսելու է էլեկտրաէներգիա ներկրել Վրաստանից: Հաշվի առնելով այն, որ Վրաստանը շարունակաբար ավելացնում է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրումը, մեծ հավանականությամբ այդ նույն էլեկտրաէներգիան կհայտնվի հայաստանյան շուկայում: Հաջորդ փուլով՝ 2023 թ.-ից, նույն վրացական ենթակառուցվածքերով Հայաստան սկսվի ներկրվել նաև Թուրքիայում արտադրված էլեկտրաէներգիան, ինչը լիովին տեղավորվում է Անկարայի՝ տարածաշրջանային էներգետիկ շուկաները գրավելու նկրտումների մեջ: