Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
24
Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Ցնծացե՛ք, ընտրողներ. Փաշինյանը ձեր թոռների վզին ևս 150 մլն դոլար պարտք ավելացրեց Պատերազմ Արցախում
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի. ավագանի ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ» Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տղաներ ու աղջիկներ, կպեք գործի, Ավինյան Տիգրանին ձյուն մաքրելու դասեր տվեք Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու» ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել Ամբողջ Ավան վարչական շրջանը պատված է մերկասառույցով (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած» Անվճար մանկապարտեզներ՝ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ) Քանի՞ քաղաքացի կոտրվածքներ կստանա իշխանության անբավարար աշխատանքի արդյունքում (տեսանյութ) Քաղաքապետարանն արևի փոխարեն պարգևավճար կստանա՞ (տեսանյութ) Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Նոր խաբեություն «TikTok» սոցիալական հարթակում. ՆԳՆ-ի զգուշացումը Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյանը՝ Թորոսյանին Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ)

Փոխվարչապետի ընկերոջ և նախկին նախարարի բարեկամն ու նրա ընկերները՝ մեկ ՊՈԱԿ-ում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերները եւ նրանց ընկերներն ու բարեկամները 2020 թ.-ից աշխատանքի են անցել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։ Ավինյանի ընկերը նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսինն է։ Այս մասին գրում է hetq.am–ը։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակի» իրավահաջորդն է։ Վերջինս էլ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդն է։

«Հետք»-ի Կառավարության աղբյուրը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերներն ու նրանց ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։ Տեղեկությունները ստուգելու նպատակով մի շարք հարցումներ է կայքը հղել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին եւ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանին։

Երեք ամիս տեւած նամակագրությունից հետո էական նշանակություն ունեցող տեղեկություններ այդպես էլ հնարավոր չի եղել ստանալ ո՛չ Սուրեն Պապիկյանից, ո՛չ Ստեփան Մաչյանից։ Ստեփան Մաչյանը նույնիսկ հրաժարվել է իր կենսագրականի վերաբերյալ տեղեկություններ հայտնել։

Այդուհանդերձ hetq.am–ը ներկայացրել է, թե ովքեր են 2020 թ.-ի երկրորդ կեսին հայտնվել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։

Ստեփան Մաչյանը ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախորդ տարվա օգոստոսի 17-ին։ Մաչյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ նրա նախկին խորհրդական Դավիթ Մանուկյանի ընկերն է։ Բացի այդ՝ Ստեփան Մաչյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին (2019-2020 թթ.) նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսինն է։ Երկու հարցմամբ կայքը դիմել է Մաչյանին՝ խնդրելով տրամադրել, ի թիվս այլ աշխատակիցների, նաեւ իր կենսագրականը։ Մաչյանը երկու անգամ էլ մերժել է տեղեկատվություն տրամադրելու hetq.am–ի հարցումները՝ անձնական տվյալների պաշտպանության պատրվակով։ Ստեփան Մաչյանը ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելուց առաջ զբաղեցնում էր Զարուհի Բաթոյանի հասարակական հիմունքներով խորհրդականի, ապա նույն նախարարությունում՝ վարչության պետի պաշտոնները, որոշ ժամանակ էլ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր։ Մաչյանի կենսագրության վերաբերյալ այնքան հրապարակումներ կան բաց աղբյուրներում, որ տարակուսելի են կենսագրականը չտրամադրելու պատճառաբանությունները։

Վահագն Ստեփանյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է։ Սուրեն Պապիկյանին ուղղված hetq.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրված հաստիքացուցակում Վահագն Ստեփանյանի տվյալները բացակայել են։ Մինչդեռ ՊՈԱԿ-ի կայքում Ստեփանյանը ներկայացված է որպես գլխավոր տնօրենի տեղակալ։ Այդ պաշտոնում նա նշանակվել է 2020 թ.-ի հոկտեմբերի 26-ին։ 20201 թ.-ի մարտ ամսին ՊՈԱԿ-ի կայքում Վահագն Ստեփանյանի պաշտոնը նշվել է «Ծրագերի կառավարման դեպարտամենտի պետ»։

Վահագն Ստեփանյանը Ստեփան Մաչյանի մանկության ընկերն է։ Նա էլ է հրաժարվել իր կենսագրությունը կայքին տրամադրել։ Զարմանալի կլիներ, որ Վահագն Ստեփանյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում աշխատած չլիներ։ 2019 թ.-ին նա համակարգել է նախարարության սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրերը։ Հետագայում հետեւելով Ստեփան Մաչյանի օրինակին՝ տեփափոխվել է ՊՈԱԿ։

Նարեկ Մկրտչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնում է նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 12-ին։ Մկրտչյանը եւս Մաչյանի ընկերն է։ Ինչպես Վահագն Ստեփանյանի այնպես էլ այս դեպքում Նարեկ Մկրտչյանի պաշտոնը փոխվել է մարտ ամսին։ Ըստ ՊՈԱԿ-ի կայքի՝ նա Ադմինիստրատիվ ծառայության ղեկավար է։

Ստեփան Մաչյանի ընկերներից բացի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում պաշտոն է ստացել նաեւ նրա կնոջ եղբոր կինը՝ Իզաբելլա Մուրադյանը։

Վերջինս Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավարի պաշտոնում է նշանակվել 2020 թ.-ի նոյեմբերի 14-ին։ Մինչ ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելն Իզաբելլա Մուրադյանը զբաղեցնում էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի խորհրդականի պաշտոնը։ Թե ինչպե՞ս է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտից հետո Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագիրը ղեկավարում Իզաբելլա Մուրադյանը, գիտի միայն Ստեփան Մաչյանը։

Բացի հաստիքային աշխատակիցներից ՊՈԱԿ-ում եղել են նաեւ արտահաստիքային աշխատանքներ կատարողներ։ 2020 թ.-ի դեկտեմբերի 4-ից մինչեւ 2021 թ.-ի փետրվարի 2-ը ՊՈԱԿ-ը քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել

Լիլիթ Ասկարյանի հետ։ Նա օժանդակել է ՊՈԱԿ-ի փաստաթղթերը պահպանելուն, հետեւել է նամակներին ժամանակին արձագանքելուն, կատարել է փաստաթղթերի պատճենահանում, օգնել է գլխավոր տնօրենի օգնականին, համակարգել է «Մալբրի» համակարգի փաստաթղթաշրջանառությունը։ Լիլիթ Ասկարյանը ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանի եղբոր՝ Արտավազդ Մաչյանի գործընկերոջ կինն է։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին hetq.am–ը խնդրել էր, որ տրամադրի ՊՈԱԿ-ի հաստիքների համար վերջին 6 ամիսներին վճարված աշխատավարձերի, պարգեւավճարների եւ աշխատավարձին հավասարեցված այլ վճարների մասին տեղեկություններ։ Սուրեն Պապիկյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տրամադրել է յուրաքանչյուր ամսվա համար ընդհանուր թիվ։ Դրանից պարզ չի դառնում, թե կոնկրետ վերը նշված անձինք յուրաքանչյուր ամիս որքան գումար են ստացել պետական ոչ առեւտրային կազմակերպությունից։

Բաց է մնում այն հարցը, թե մասնագիտական ինչ փորձառություն ունեն այս անձինք, որոնց վստահվել են Հայաստանի ճանապարհաշինական գլխավոր ծրագրերը համակարգող ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan