Դրսից ու ներսից Երկիր սողոսկած այլանդակություններից մենք կորցնելու ենք այն, ինչ երազել ենք ունենալ դարերով...
Դիտել նաև
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան
Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան
Անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են... Սենոր Հասրաթյան
«Պատկերացրեք` գալիք սերունդը, քրքրելով պատմական արխիվները, դառնում է այս նկարի ականատեսը». Սենոր Հասրաթյան
Ասել ու շարունակում եմ պնդել. եթե ուզում ենք Հայրենիք ունենալ, ապա պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը ՝ Երկիրն այս պատահականություններից մաքրելու համար... Իսկ, եթե ոչ, ապա ստիպված ենք լինելու ունենալ նոր ու ավելի մեծ աղետներ... Որքան էլ ուզում եք բողոքեք հայի ճակատագրից կամ անիծեք այն, միևնույն է՝ մնալու ենք չլսված, քանի դեռ մենք ազգովին հանդուժում ենք նրանց, որոնց համար հայի ճակատագիրը ոչ միայն հետաքրքիր չէ, այլև ամեն ինչ անում են այն վերջնականապես խորտակելու համար...
Դա այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ հայը հնարավորություն է տալիս մի քանի հարյուր պատահականությունների ամենօրյա ռեժիմով խոսել ու անել այն, ինչ ծրագրված լինելով դրսում, կյանքի է կոչվում ներսում... Ու այդպես դրսից ու ներսից Երկիր սողոսկած այլանդակություններից մեր բոլորիս աչքի առաջ, ու նաև շատ-շատերի չգիտակցված օժանդակությամբ, մենք կորցնելու ենք այն, ինչ երազել ենք ունենալ դարերով...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից