Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Դիտել նաև
Նիկոլիզմը պետք է ոչնչացվի. Արշակ Զաքարյան
Հազարավոր մարդկանց ճակատագրեր են խեղվել, դրա պատասխանը ո՞վ պետք է տա. Արկադի Կարապետյան (Դաշնակ Ագո). տեսանյութ
Մտահոգված եմ Արցախում տիրող իրավիճակով․ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Ես վստահ եմ շատերդ կկատարեք ճիշտ ընտրություն և կփոխեք այն, քանի որ դուք վստահ եմ չեք գնա ստիպողաբար ընտրության
էրիկն ու կինը սպասում են իրենց առաջնեկին
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի վարչապետի խորհրդականի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից», - գրված է որոշման մեջ։
Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Նա մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվեցին պաշտոնից։
2018-ի դեկտեմբերի 18-ին Արշակ Կարապետյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։