Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Բաց Նամակ ՀՀ Պաշտպանության նախարարին և Մարդու իրավունքների պաշտպանին. զինծառայողի առողջական վիճակը վատթարանում է

Բաց Նամակ ՀՀ Պաշտպանության նախարարին և Մարդու իրավունքների պաշտպանին

Հարգելի պարոն նախարար

Ս.թ. մարտի 16-ին թիվ 076/17 և ապրիլի 25-ին թիվ 109/17 գրություններով խնդրել ենք Ձեզ հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին, հետագա առղջական վիճակի հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Ղազարյանին տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների՝ ըստ հիվանդությունների, արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:

Նկատի ունենալով, որ Ա. Ղազարյանի առողջական վիճակը գնալով վատանում է, ավելին, տառացիորեն մի քանի օր առաջ երկու անգամ կորցրել է գիտակցությունը, ավելին, այսօր տարվել է N հոսպիտալ, սակայն մեզ համար անհայտ պատճառներով հետ վերադարձվել զորամաս, միաժամանակ հաշվի առնելով, որ մինչ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել նրա առողջական վիճակի և հետագա քայլերի մասին, բացի այդ, նկատի ունենալով Ա. Ղազարյանի ծնողների մոտ առկա տագնապն ու անհագստությունն իրենց որդու առողջական վիճակի վերաբերյալ, այլ ելք չենք տեսնում, քան բաց նամակով դիմելու Ձեզ՝ ակնկալելով ձեռնարկելու հրատապ միջոցներ՝ զինվորի առողջական վիճակի բարելավման ուղղությամբ:

Հարգելի պարոն նախարար

Ա. Ղազարյանը տառապում է մի շարք հիվանդություններով:

2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում թվով հինգ հիվանդություններով հետազոտվել է տարբեր բժշկական կենտրոններում, սակայն ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և ս.թ. հունվարի 27-ին զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Ա. Ղազարյանի սիրտն արագ է աշխատում, շունչը կտրվում է, ունի սրտի ծակոցներ:

Մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը:

Բացի նշվածից, անհանգստացնում է նաև հետանցքի ճաքը, արնահոսում է: Նկատվում է երակների լայնացում:

Այսպիսի հիվանդությունների առկայության և դրանց դրսևորման պայմաններում բավականին վիճահարույց է Ա. Ղազարյանին տրված ախտորոշումներն ու դրանց հիման վրա կայացված զինվորական ծառայության համար պիտանելիության վերաբերյալ ընդունված որոշումները:

Ա. Ղազարյանի ծնողները պնդում են, որ օբյեկտիվ հետազոտման պայմաններում իրենց որդին կճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայության համար և կարձակվեր պահեստազոր:

Հաշվի առնելով Ա. Ղազարյանի հիվանդությունների առանձնահատկություններն ու բնույթը, ողջամիտ կասկած է առաջացել, որ նա տառապում է ՛՛Էպիլեպսիա՛՛ հիվանդությամբ, բացի այդ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս արնահոսությունը, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Միաժամանակ սրտի հետ կապված խնդիրներն էլ ավելի են բարդացնում Ա. Ղազարյանի առողջական վիճակը, ինչը, պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով և տարածքի բնակլիմայական պայմաններով, կարող է ունենալ անկախատեսելի հետևանքներ:

Հարգելի պարոն նախարար

Գտնում ենք, որ Ա. Ղազարյանի առողջական վիճակի վերաբերյալ տրված ախտորոշումները ներկայումս չեն արտացոլում նրա առողջական վիճակի իրական պատկերը:

Դրանց հիման վրա նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելիս ՀՀ Պաշտպանության նախարարի 2013թ. ապրիլի 8-ի թիվ 410 հրամանի 10-րդ, 26-րդ, 30-րդ, 53-րդ և 86-րդ հոդվածները չեն կիրառվել օբյեկտիվորեն, հաշվի չի առնվել նրա ընդհանուր առողջական վիճակի բարդությունը և հնարավոր զարգացումները՝ պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով, որպիսի պայմաններում խնդիր է առաջացել լրջորեն և ստացիոնար պայմաններում հետազոտման ենթարկել Ա. Ղազարյանին՝ պարզելու համար նրա առողջական ներկայիս իրավիճակը, բարդությունների աստիճանը, որը հնարավորություն կտա պարզելու նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:

Նկատի ունենալով վերը նշվածը, խորապես մտահոգված լինելով զինվորի առողջական վիճակով, բացի այդ, հաշվի առնելով ծնողների տագնապալից և անհանգիստ վիճակը, մեկ անգամ ևս խնդրում ենք հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին՝ Ա. Ղազարյանին հնարավորինս սեղմ ժամկետում տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների՝ ըստ հիվանդությունների, արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը: 

Ակնկալում եմ Ձեր կողմից արագ արձագանք:

Հարգանքով՝

Փաստաբան՝ Նորայր Նորիկյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan