Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
28
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Սահմանադրական դատարան ուղարկվելիք դիմումի ընդունումը ենթակա է մերժման

Yerevan.today-ը գրում է. «Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով դատական քննության ընթացքում մեղադրողի կողմից դատարանին ներկայացվել է միջնորդություն՝ դատական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դիմելու մասին։

Այդպիսի միջնորդություն ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն, որ, ըստ մեղադրողի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածն այնքանով, որքանով որ չի նախատեսում մեղադրանքի իրավաբանական որակումը փոփոխելու հնարավորություն՝ առանց ապացույցների հետազոտման, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ հոդվածի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին։

 Սույնով «Արատտա» իրավաբանական ընկերությունը պարզաբանել է հետևյալը․

 2010թ․ ապրիլի 2-ի ՍԴՈ 872 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածը նախատեսում է դատարանում մեղադրանքի փոփոխության երկու իրավական ռեժիմ՝ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու միջոցովև առանց լրացուցիչ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու միջոցով։

Էդուարդ Նագդալյանի վերաբերյալ գործով 2015թ․ դեկտեմբերի 18-ի ԵԿԴ/0108/01/14 որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը նույնպես արձանագրել է, որՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածը սահմանում է դատարանում մեղադրանքի փոփոխման երկու ռեժիմ` փոփոխում քննչական գործողությունների կատարմամբ, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր), և փոփոխում առանց քննչական գործողություններ կատարելու, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մաս)։

 ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված որոշումների համադրումից հետևում է, որ բարձրագույն դատական ատյանները նախկինում կայացրած վերոհիշյալ որոշումներով արձանագրել են, որ օրենքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, դատարանում մեղադրանքը փոփոխելու համար չի նախատեսում որևէ այլ իրավակարգավորում, քան քննչական գործողությունների կատարմամբ կամ առանց քննչական գործողությունների կատարման մեղադրանքի փոփոխումն է, և երկու դեպքում էլ՝ բացառապես այն ժամանակ, երբ դատարանում հետազոտվել են քրեական գործով հավաքված ապացույցները։

Վերոգրյալից, իր հերթին, հետևում է, որ վերոհիշյալ միջնորդությամբմեղադրողը բարձրացրել է ոչ թե ՀՀ քրեական դատավարության 3091-րդ հոդվածի սահմանադրականության, այլ դատավարական օրենքում օրենքի բացի հարց՝ այն իմաստով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում բացակայում է առանց ապացույցների հետազոտման մեղադրանքը փոփոխելու հնարավորություն տվող նորմ։

Այլ խոսքով՝ մեղադրողը, փաստորեն, ՀՀ սահմանադրական դատարանից ակնկալում է օրենքի բացը լրացնելու գործողություն, որպիսի անկնկալիքն իրավաչափ չէ՝ նկատի ունենալով օրենքի բացի հետ կապված ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-933, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1476 որոշումները, որոնց համադրումից հետևում է, որ օրենսդրական բացի հարցի լուծումն օրենսդրական իշխանության խնդիրն է, և եթե օրենսդրի կամքն ուղղված է ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական որևէ կարգավորումից, ապա օրենսդրական բացը ՀՀ Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ չի կարող։

 Այսպիսով, վերոգրյալի հիման վրա, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ պահանջները՝ գտնում ենք, որ նույնիսկ այն դեպքում, երբ դատարանը կբավարարի դատական գործով վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին մեղադրողի միջնորդությունը, միևնույնն է, վերոհիշյալ հարցը ենթակա չէ ՀՀ Սահմանադրական դատարանի քննությանը, հետևաբար դատարանի դիմումի ընդունումը ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից պետք է մերժվի, իսկ վարույթ ընդունվելու դեպքում էլ ՀՀ Սահմանադրական դատարանում գործի վարույթը պետք է կարճվի»։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan