Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը

Դիերով բեռնատարների վրա մոմ ենք վառել, խունկ ծխեցրել տղերքի համար․ Մեծամորի դատաբժիշկը մանրամասներ է ներկայացնում. Տեսանյութ

Մեծամորի դիահերձարանի բակում կանգնած՝ «Սպայկա» ընկերության սառնարան-բեռնատարների պահոցներում խիստ արտահայտված նեխային փոփոխությունների ենթարկված դիեր եւ մասունքներ են։ Զոհված տղաների մարմիններն անճանաչելի են։ Այս մասին Yerkir.am-ին պատմեց Մեծամորի հիվանդանոցի ճանաչողական կենտրոնում կամավորության սկզբունքով աշխատող դատաբժիշկներից մեկը։ Շեշտում է՝ մարմին կամ մարմնամաս չկա, որ ԴՆԹ փորձաքննության ենթարկված չլինի։

«Դեմք չկա, բախտավոր՝ դեմք լիներ, ծնողը ճանաչեր որդուն։ Այստեղ սովորական դիակներ չեն։ Եթե տեսնեք, թե այնտեղ ինչ է կատարվում, Ձեր հոգեկանը կխախտվի, ինչպե՞ս բացատրեմ։ 2000, 2001, 2002 թիվ երեխաներ են։ Բեռնատարից ամեն անգամ երեխա իջեցնելիս, հասկանո՞ւմ եք, թե ինչ է մարդու հետ տեղի ունենում։ Ո՞ւմ վստահեմ դա, ո՞ւմ բերեմ, դարձնեմ հոգեկան հիվանդ:

Ինչո՞ւ են այդքան քննարկում բեռնատարների կողքին դրված խնկամանների փաստը, տղերքին իրենց հարազատները դեռ չեն գտել, բայց մենք այստեղ ենք։ Ամանորի գիշերն այստեղ ենք անցկացրել, սառնարանների կողքին, բոլոր բեռնատարների վրա մոմեր են վառել, խունկ ենք ծխեցրել տղերքի համար»,-պատմում է դատաբժիշկը։

Բոլոր մարմիններից ու մարմնամասերից գենետիկական նմուշառում է կատարվել, բոլորը կոդավորված են։ Բժիշկն ընդգծում է՝ զոհված տղաների մարմինները Մեծամորի դիահերձարան են բերվել, քանի որ այստեղ սառնարանային հնարավորությամբ բեռնատար պահոցներ կան։

«Մարմինները դատագենետիկական նմուշառումների են ենթարկվում մինչեւ Մեծամոր բերվելը։ Չկա մարմին կամ մարմնամաս, որ համարակալված չլինի։ Զոհվածի ծնողն այստեղից իր որդու մարմինը կարող է տանել բացառապես այն դեպքում, երբ նույնականացում է եղել, համընկել է, եւ մեզ կոդ են ուղարկել։ Նմուշառումները նույնանալուց հետո լիազորված համապատասխան մեքենան գալիս է, կոդավորված պարկը տալիս ենք իրենց, տանում են Հերացի։ Այնտեղ, զինվորական քննչական վարչության քննիչի ներկայությամբ, ծնողը համոզվում է, որ հաստատ իր որդին է, հետո միայն՝ տանում մարմինը։ Գենետիկային չեն հավատում, դրանից հետո փորձում են այլ հատկանիշով նույնացնել, դա շատ սխալ է։ Եթե մեր տեսածը 100 տոկոսով ճիշտ է, գենետիկան ճշգրիտ է 150 տոկոսով»,-շեշտում է Մեծամորի դիահերձարանում աշխատող բժիշկը։

Մեծամորի դիահերձարան բերված մարմինները այստեղ այլեւս որեւէ փորձաքննության կամ այլ գործողության չեն ենթարկվում։ Բեռնատարները բացվում են բացառապես այն դեպքում, երբ նույնականացումը համընկել է, ծնողը եկել է՝ որդու մարմինը տանելու։

«Մարմինը տեղափոխվում է համապատասխան դատաբժշկական դիահերձարան, հակահամաճարակային բոլոր գործողություններն արվում են, պարտադիր դրվում է դագաղի մեջ, ծածկվում եռագույնով։ Չի եղել այնպես, որ ծնողը գա, պարկով մարմին տանի այստեղից»,-վստահեցնում է դատաբժիշկը։

Դիահերձարանի շենքի առաջին հարկում անհետ կորած զինվորների լուսանկարներով մի սենյակ կա, բացի դրանցից՝ դաջվածքներով, հատկանշական խալերով եւ սպիերով մարմնամասերի լուսանկարներ․ մեկն ամուսնուն է փնտրում, մյուսը եղբորը կամ որդուն․․․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan