Ուկրաինան մոտ է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի. Ռադայի պատգամավոր
Դիտել նաև
Դոնբասում պատրաստվում են հանրաքվեի՝ ՌԴ-ին միանալու հարցով
Ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ ուղիղ
Դոնբասի շուրջ կրքերը թեժանում են․ ուկրաինական բանակին հորդորել են պատրաստվել պատերազմի
Haber7. Կարո՞ղ է արդյոք Թուրքիան Դոնբասում աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում
Պուտինն ու Մերկելը քննարկել են իրավիճակը Դոնբասում
Ուկրաինայի Ռադայի ընդդիմադիր պատգամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ երկիրը առավել, քան երբևէ, մոտ է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի:
«Գնահատելով այժմյան իշխանության և նախագահի իրավական ամենաթողությունն ու իշխանության պահպանումն ամեն գնով՝ կարող եմ ասել, որ մենք առավել, քան երբևէ, մոտ ենք Դոնբասում պատերազմի, որը կընդգրկի ամբողջ Ուկրաինան, ինչը նշանակում է հազարավոր զոհեր: Եվ որքան դրանք շատ լինեն, այնքան իշխանության համար ավելի լավ: Ընտրությունների հարցը վաղուց է հասունացել, պետք է միայն մաքրել քաղաքական դաշտը: Պատերազմի սկիզբը հենց այն առիթն է, որը հնարավորություն կտա ցանկացած պահի երկրում ռազմական դրություն հայտարարել և իշխանություն փոխելու ժողովրդի վախը վերածել սեփական կյանքի համար վախի»,- գրել է պատգամավորը Թելեգրամ ալիքում:
Zham.am