2007 թ. նոյեմբերին Ախալքալաքից դուրս բերված ռուսական 62-րդ ռազմական բազայի տեղում այժմ սկսվել են թուրքական բազայի ձևավորման աշխատանքները
Դիտել նաև
Աղետի և դիմադրության մաթեմատիկա
Հայաստանը մտնում է այլանդակ փուլ. օդում կախված են բոլոր աննորմալ-վտանգավոր սցենարները. Հովհաննիսյան
«Իրավիճակը Հայաստանում զարգանում է ծայրահեղ վտանգավոր սցենարով». Հովհաննիսյան
Կալանքի տակ գտնվող Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ դատարան հայցեր են ներկայացվում
Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում
2007 թ. նոյեմբերին Ախալքալաքից դուրս բերված ռուսական 62-րդ ռազմական բազայի տեղում այժմ սկսվել են թուրքական բազայի ձևավորման աշխատանքները: Թուրքական ընկերություններն արդեն լծվել են ենթակառուցվածքների արդիականացման գործին:
Հայաստանի դավաճանական իշխանության կողմից շրջանառության մեջ դրված՝ Թուրքիայի հետ բարեկամանալու մասին թեզը պետք է դիտարկել բացառապես տարածաշրջանի թրքացման ու Մոսկվայի դուրս մղման համատեքստում: Մանկամտություն է կարծել, թե Ռուսաստանն ու Թուրքիան գնում են ռազմավարական մերձեցման: Ռուս-թուրքական հարաբերությունները բազմաշերտ են, բազմավեկտոր ու պատմականորեն չափազանց բարդ: Դրանց մակերեսային ու միակողմանի ընկալումը թույլ չի տալու մեզ ապագայում ճիշտ դիրքավորվել տարածաշրջանային նոր ճարտարապետության մեջ:
«Ազգային ապագա՛» վանկարկումների ներքո Հայաստանից ռուսական 102-րդ բազայի դուրս բերման համար պայքարող ուժերը կամ չեն պատկերացնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական անատոմիան կամ էլ միտումնավոր ջուր են լցնում թրքահպատակ իշխանության ջրաղացին:
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից