Աղոթում եմ, որ խաղաղությունն ու համաձայնությունը վերահաստատվի ինձ համար թանկ Հայաստանում․ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք
Սուրբ Հարության տոնի առիթով Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորական ուղերձներ է հղել Ամենայն Հայոց Գարեգին Բ․ կաթողիկոսին, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ընդունեցեք իմ անկեղծ շնորհավորանքները Տիրոջ Հարության տոնի առիթով։ Ներկայիս բարդ ժամանակներում մեր սրտերը ջերմացնում է Փրկչի արությունը։ Մաղթում եմ Ձեզ զատկական ուրախություն եւ Ամենակարողի առաջ օգնականությունը ձեր հետագա պատասխանատու գործերում»,- ասված է կաթողիկոսին ուղղված շնորհավորանքում։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքում, որը հրապարակել է «ՏԱՍՍ»-ը վկայակոչելով Մոսկվայի պատրիարքարանի մամուլի ծառայությանը, մասնավորապես ասված է․ «Աղոթում եմ, որ խաղաղությունն ու համաձայնությունը շուտափույթ կերպով վերահաստատվի իմ սրտի համար թանկ Հայաստանում»։
Zham.am