«Իմ քայլի» ցուցակը կազմելիս կին թեկնածուների խնդիր է լինելու
Դիտել նաև
Թեժ քննարկում «Իմ քայլ»-ի ներսում. ցուցակից ոմանք անակնկալ են եղել
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում
Իշխանության «նավը» նորից սկսում են լքել
Իրավիճա՞կ է փոխվել. սեփականատերերը հրաժարվում են իշխանությանը տարածք տրամադրել նախընտրական շտաբների համար
«Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը Եվրանեսթի նիստին մասնակցում է ոչ սթափ վիճակում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» ցուցակը կազմելիս ակնհայտորեն ծագելու է կին թեկնածուների խնդիր՝ նախորդ ցուցակում ընդգրկված կանանց մեծ մասն այլեւս «Իմ քայլի» հետ չէ։ Ի դեպ, կանայք ավելի սկզբունքային գտնվեցին եւ, ի տարբերություն տղամարդկանց, պատերազմից հետո իրենց վերաբերմունքը բացահայտ արտահայտեցին։
Ցուցակում չեն լինի Նարինե Թուխիկյանը, Թագուհի Թովմասյանը, Գայանե Աբրահամյանը, Զարուհի Բաթոյանը, իսկ Անուշ Բեղլոյանին եւ Լուսինե Բադալյանին Փաշինյանն ինքը չի վերցնի՝ տարբեր սկանդալային պատմությունների պատճառով։
Փոխարենը կշահի Լոռվա մարզից ընտրված Արփի Դավոյանը, որը նախորդ ցուցակում 48-րդն էր, այս անգամ նրա ջանքերը կգնահատվեն, եւ նրան առաջ կտանեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում