Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Արայիկ Հարությունյանը կատարել է Ալիևին տրված խոստումը. ինչ է կատարվում Կարմիր Շուկայում

Politik.am-ն  արդեն տեղեկացրել էր, որ պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր Շուկա կոչվող համայնքով անցնող ճանապարհով ազատորեն գնացել են Շուշի քաղաք: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով այդ ճանապարհին անցակետեր է դրել և հայ զինվորականները ստուգում են ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին: Արզումանյանի այս քայլը խիստ դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին և Իլհամ Ալիևի բանագնացը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում պահանջել է պաշտոնանկ անել Միքայել Արզումանյանին։

Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել էին ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջել Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին: Ճանապարհի հանձնումից կարճ ժամանակ անց Կարմիր Շուկան կհայաթափվի և տեղում կբնակեցվեն ադրբեջանցիներ:

Մեր այդ հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց և, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստիպված է եղել առ ժամանակ հետ քաշվել, բայց նաև չի հրաժարվել ճանապարհից հայկական ԶՈւ ստորաբաժանումներին հեռացնելու մտքից, քանի որ ադրբեջանական կողմի հետ կա հստակ պայմանավորվածություն: Մեր հրապարակումը խանգարեց Արայիկ Հարությունյանին, քանի որ, մինչ զորքերի դուրսբերումն, արդեն դրա մասին տեղյակ էր հանրությունը:

Վերջին օրերին լուրեր ենք ստանում, որ Շուշի տանող ճանապար հսկող ՊԲ զինվորականներ չկան: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ  ադրբեջանցիները ստիպված են եղել մշտապես անցնել հայ զինվորականների կողմից հսկվող անցագրային կետերով: Ըստ էության, Արայիկ Հարությունյանը գաղտագողի կատարել է ադրբեջանի նախագահ Ալիևին տրված խոստումը: Հիմա իհարկե ճանապարհը ամբողջապես չի անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ, բայց նրանք հիմա արդեն ազատորեն կարող են օգտվել այդ ճանապարհից՝ վստահ լնելով, որ իրենց ելումուտը չեն հսկի հայ զինվորականները։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Կարմիր Շուկայում կատարվող դավաճանական գործողությունների մասին գրել էր նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին։ Եվ դա Կարմիր Շուկայում է արվում։ Դեռ մի ամիս առաջ եմ զգուշացրել, որ աչքներս այդ գյուղի վրա պահենք։ Եկել և ուզում են զավթել այն։ Արդեն գրեցի, թե ինչի համար։ Եվ այդ ամենը երկու դավաճանների՝ Նիկոլի ու Արայիկի համաձայնությամբ։ Նրանց հետ ձեռք բերված գաղտնի համաձայնությամբ։

Մի քիչ էլ փակագծեր բացեմ։ ԳՇ պետի ու բանակի հրամանատարության հայտնի հայտարարությունը, իմ խորին համոզմամբ, ամենևին էլ ՀՀ ներքաղաքական վիճակներով չէր պայմանավորված։ Թեման Կարմիր Շուկան էր։ Եվ երբ հրամանատարները կարծեցին, թե գյուղին այլևս վտանգ չի սպառնում, նահանջեցին քաղաքական պահանջներից։ Թերագնահատել են Նիկոլի ու Արայիկի ստորության աստիճանը։ Կարմիր Շուկայում նոր պրոցեսներ են սկսվել»,-գրել էր քաղաքագետը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan