Իտալիայում բողոքի ցույցեր են անցկացվում ադրբեջանական գազատարի կառուցման դեմ
Դիտել նաև
ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում և ծաղրում են Փաշինյանի երեկվա մի խոսքը
Իտալիայի հարավում գտնվող Սալենտո նահանգում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ Տրանսադրիատիկ գազատարի կառուցման, որով ադրբեջանական կապույտ վառելիքը մատակարարվելու է Եվրոպա: Փոխանցում է «Rusarminfo.ru»-ն:
Բողոքի ցույցերի հերթական ալիքը տեղի ունեցավ մայիսի 3-ի գիշերը: «NO TAP» կազմակերպության մի քանի հարյուր մարդ փորձեցին խանգարել գազատարի կառուցմանը, փակելով շինհրապարակը: Արդյունքում տեղի ունեցավ բախում ցուցարարների և շինհրապարակի պահակների հետ: Լուրջ վնասվածքներ կողմերը չեն կրել:
Տրանսադրիատիկ գազատարի կառուցման դեմ ցույցերը մեկնարկել են մարտի կեսերին: Իտալացիների դժգոհության հիմնական պատճառն այն է, որ շինկազմակերպությունը սկսել էր զգալի տարիք ունեցող զեյթունի ծառերի հատումը Սան-Ֆոկա շրջանում, որտեղով պետք է անցնի գազատարը:
Zham.am