«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ) Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Պատերազմ Արցախում
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ) Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի

Հայաստանը ներողություն կխնդրի Թուրքիայից Հայոց Ցեղասպանության, իսկ Ադրբեջանից՝ Ղարաբաղի «օկուպացիայի» համար

1. «Ենթադրենք վաղը Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենալու, հարցիս պատասխանի, դե ասա, թե չէ ուգլ եք կոխում, բրդում եք, դու հայրենասեր ես, թե դավաճան եմ». Հովիկ Աղազարյան:

2. «Քարվաճառը մերը չէր. Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ աշխարհին ասի Քարվաճառը մերն է». Հովիկ Աղազարյան:

3. «Որքան մենք ենք համարում թշնամի, այդքան մեզ են համարում թշնամի։ Որքան մեզ են համարում թշնամի, այդքան մենք ենք համարում թշնամի։ Որքան ավելի շատ են մեզ համարում թշնամի, այնքան ավելի շատ ենք մենք համարում թշնամի». Նիկոլ Փաշինյան։

Այս թափանիվի հետ մի բան պետք է անել։

«Մեր անվտանգային մասշտաբները փոխվել են, և մենք դրանց դիմակայելու նոր բանաձևեր պետք է գտնենք։ Մենք պետք է տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխենք և տարածաշրջանին օգնենք մեր նկատմամբ դիտանկյունը փոխել». Մարիա Կարապետյան.

4. «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին, եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում». Նիկոլ Փաշինյան.

5. Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար» հարցին ի պատասխան Արմեն Գրիգորյանը նշել է. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։

6. «Թուրքիան էլ պետք է գիտակցի, որ հարաբերությունների շտկման համար միայն ինչ-որ քաղաքական գործիչների հայտարարություններով չէ, մոտեցնող քայլեր են պետք». Անդրանիկ Քոչարյան:

7. «Պետք է պատրաստ լինենք խոսել Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերություններ սկսելու մասին». Վիկտոր Ենգիբարյան:

8. «Մենք հարևան բոլոր երկրների հետ պիտի ունենանք կոոպերացիա»․ Խաչատուր Սուքիասյան:

Այս ամենը ընդամենը հայտարարությունների մի փոքր մասն է, որոնք արվել են իշխանությունների ներկայացուցիչների կողմից՝ 2020-ի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո: Եթե ​​նրանք շարունակեն նման տեմպերով, ապա ապրիլի 24-ի նախօրեին մենք հնարավոր է ականատես լինենք նրան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ինքը ներողություն խնդրելու Թուրքիայից 1915 թվականի Հայոց ցեղասպանության համար: Ավելին, զարմանալի չի լինի, եթե «տարածաշրջանն ապաշրջափակելու» և «տարածաշրջանում անվտանգության մթնոլորտ ստեղծելու ստանձնած նոր պարտականությունները կատարելու» համար Փաշինյանը ներողություն խնդրի նաև Ադրբեջանից՝ Ղարաբաղի «օկուպացիայի» համար:

Միևնույն ժամանակ, կարևոր է հասկանալ, որ 2018-ին իշխանության եկած հայ կեղծ «գլոբալիստների» և պացիֆիստների համար իրական նպատակը ոչ թե «հարևանների հետ արդյունավետ երկխոսություն հաստատելն է», այլ միայն Ռուսաստանին և ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանից վտարելն է:

Փաշինյանի թիմի և նրանց կուրատորների համար ակնհայտ է, որ դա կարելի է անել միայն Թուրքիայի և թուրքական կապիտալի հետ խորը քաղաքական, տնտեսական ինտեգրման միջոցով: Եվ եթե այս ճանապարհին անհրաժեշտ է «ներողություն խնդրել» Անկարայից Ցեղասպանության համար կամ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին և ներողություն խնդրել «ադրբեջանական հողերի օկուպացիայի համար», ապա ներկայիս կառավարությունը կգնա այդ քայլին:

Հատկանշական է նաև, որ իշխանությունների ագրեսիվ պրոթուրքական քարոզչությունը համընկավ ԱՄՆ-ից եկող ազդակների հետ, որ նոր վարչակազմը կարող է այլ դիրքորոշում ցուցաբերել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, քան մյուս վարչակազմերը:

Իհարկե, պետք չէ պատրանք ունենալ, որ վաղը Միացյալ Նահանգները կճանաչեն Ցեղասպանությունը, մանավանդ որ Թուրքիան եղել և շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի ամենակարևոր անդամներցի մեկը և տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի օպերատորը: Սակայն ակնհայտ է, որ Փաշինյանի պրոթուրքական գործունեությունը համընկավ Հայոց Ցեղասպանության սպասվող տարելիցի հետ:

Մենք իսկապես եզակի իրավիճակում ենք. տարիների երկար դադարից հետո առաջին անգամ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումները Հայոց Ցեղասպանության հարցով նույնական են:

Սա է Փաշինյանի Հայաստանի իրականությունը:

Եվ այսքանից հետո մենք իրավունք ունենք նախատելու տարբեր երկրներին Ցեղասպանությունը չճանաչելու կամ նրա համար, աչք են փակում այն բանի վրա, որ 2020 թ. պատերազմի ժամանակ Ադրբեջանը ֆոսֆորային զենքով սպանում էր մեր զինվորներին, իսկ կասետային ռումբերով մեր խաղաղ բնակիչներին:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan