Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը
5
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Պատերազմ Արցախում
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ

Մարդիկ, որոնք պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում․ Վերաքննիչ դատարանի դատավոր

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպե՞ս է գնահատում օրերս ԱԺ-ի կողմից ըն­դունված ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրենքի նախագիծը ՀՀ-ում ամենահեղինակավոր դատավորներից մեկը՝ Վե­րաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: «Իրավունքի» հետ զրույցում պա­րոն Ազարյանը մեկնաբանեց.

«Ամբողջովին կիսում եմ ԲԴԽ նա­խագահի տեսակետը: Անկեղծ ավելացնելու ոչինչ չունեմ, ան­հեթեթություն է: Այս տեսակետը կիսում են նաեւ հանրապետության դատավոր­ների զգալի մասը: Մասնավոր զրույցնե­րի ժամանակ բոլորը միանշանակ պնդում են, որ կա խնդիր: Թե ինչպես դատավորները դրան կարձագանքեն, ես չեմ կարող ասել, բայց այնպես չէ, որ ԲԴԽ նախագահն իր հարցազրույցում միայն անձնական սուբյեկտիվ կարծիքը հայտնեց: Նրա մտահոգությունը բոլոր այն դատավորների մտահոգությունն է, ովքեր քիչ թե շատ մտահոգված են դա­տական իշխանության ապագայով ու անկախությամբ:

Պարոն Ազարյան, բայց չէ՞ որ նախագծի հեղինակները իրավաբաններ էին, ու ենթադրվում է, որ հասկացել են, թե ինչ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունա­կում իրենց ներկայացրած նախագիծը: Ինչո՞ւ գնացին դրան:

Գիտեք, անհիմն մեղադրանք դար­ձյալ իրավաբաններն են, չէ՞, առաջադ­րում, մեղադրական եզրակացություններ այն գործերով, որոնցով ամբաստանյալ­ները հետագայում արդարացվում են, դարձյալ իրավաբաններն են հաստա­տում: Այնպես որ, իրավաբան էլ կա, իրավաբան էլ: Իրավաբաններ կան, ով­քեր պատվերներ են կատարում՝  կլինի քաղաքական, ընկերական, թե այլ: Բայց կան իրավաբաններ, որոնք միայն օրենքի շրջանակում են գործում:

Պարո՛ն Ազարյան, այս նախագծով, ըստ էության, ստացվում է, որ դատավորը արդարադատություն իրականացնելիս նաեւ պետք է մտածի կողմերին «չնեղաց­նելու» մասին:

Տեսեք, դատարան մուտք են արվում գործեր, որոնց հիմքում կա վեճ: Վեճը կամ այս կողմի օգտին պետք է լուծվի, կա՛մ մյուս: Համաձայն եք, չէ՞ նաեւ, որ գրեթե իննսուն եւ ավել տոկոս վեճերի դեպքում կողմերից մեկը դժգոհ է մնում: Նույնը քրեական գործերով, գործը մուտք է լինում դատարան, որի արդյուն­քում կա՛մ մեղադրանքի կողմն է հաղ­թում, կա՛մ պաշտպանության: Կողմերից մեկը, ըստ-էության, հիմնականում դժգոհ է մնում: Պատկերացրեք, որ նման ցան­կացած դժգոհության դեպքում միանգա­մից բողոք է ներկայացվում ԲԴԽ այդ դատավորի վրա: Ու ես Ձեզ ասեմ, որ իմ ընկեր պաշտպաններն արդեն իսկ կար­ծիք են հայտնում, որ այդ օրենքի միջո­ցով ձեռք են առնելու այդ օրենքը ընդու­նողներին: Պատկերացրեք՝ օրական մի դատավորի վրա հինգ-վեց բողոք գնա: Ես կրկնում եմ՝ իմ ընկեր, ծանոթ շատ պաշտպաններ արդեն իսկ ասել են, որ միտումնավոր բողոքներ են ներկայաց­նելու՝ ցույց տալու, թե ինչ հիմար օրենք­ներ են ընդունել: Ստացվում է, որ ԲԴԽ-ն էլ անելիք չունի, պետք է նստի ու անհե­թեթ բողոքներով զբաղվի:

Այստեղ տեղին է մեջբերել Բուլգակովի հայտնի արտահայտությունը. «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդու­նեն, օրենքներ են ընդունում»: Այս մար­դիկ չեն հասկանում, որ մեղադրյալին կալանավորելու համար պետք են պայ­մաններ եւ հիմքեր: Դա օրենքով է նախատեսված: Պայմանը հիմնավոր կաս­կածն է, ապացույց կամ ապացույցներ առ այն, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող արարքը: Անհրաժեշտ են նաեւ հիմքեր, որ անձը կխուսափի, կթաքնվի քննությունից, դատավարու­թյան մասնակիցների՝ տուժողների, վկա­ների վրա անօրինական ազդեցություն կգործադրի ու կկատարի օրենքով չնա­խատեսված այլ արարքներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan