Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան

Օնիկ Գասպարյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացնելու

Մարտի 25-ին Վարչական դատարանում հրապարակվել է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցը քննող դատավոր Մհեր Պետրոսյանի որոշումը վարչապետի ներկայացուցիչների՝ իրեն ուղղված ինքնաբացարկի վերաբերյալ, ըստ այդմ՝ դատավորն այն մերժել է։ Hraparak.am-ի հետ զրույցում Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Ինքնաբացարկի հիմնավորումն այն էր, որ դատարանը մեզ առձեռն էր տվել որոշումը եւ մենք ինչ-որ տեղից ինֆորմացիա ունեինք, որ դատարանը բավարարելու է հայցի ապահովումը։ Դատարանն էլ մանրամասն պարզաբանել է, որ նախ առձեռն ոչ միայն մեզ է տվել, այլ նաեւ իրենց, իսկ ժամերի տարբերությունը պայմանավորված է նրանով, թե ով երբ է զանգել աշխատակազմ, ոնց է պայմանավորվել։ Այստեղ նախապատություն չի տրվել, կողմերն իրենք են աշխատակազմի հետ կապվել։ Երկրորդ․ ինֆորմացիան, որ մենք ունեցել ենք․․․ Այդ ինֆորմացիան մենք ունեցել ենք ԶԼՄ-ներից, դատարանն էլ էր ասում, որ նույն նյութում ԶԼՄ-ից ինֆո կա, որ արդեն հասել է ԴԱՀԿ։ Հետեւաբար դատարանը գտել էր, որ կանխակալ բան չկա, ինքնաբացարկի հիմք բացարձակապես չկա»։

Գործով դատական նիստ է նշանակված ապրիլի 2-ին, բայց, ըստ փաստաբանի, հնարավոր է միջնորդություն ներկայացնեն դատարան՝ այն  հետաձգելու վերաբերյալ, այդ նիստին նախատեսվում է լսել պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու հետ կապված․ «Իրենք միջորդություն  են ներկայացրել, որ վերացվի հայցի ապահովման միջոցը։ Իրենք ի սկզբանե ասում են՝ պետք է հայցը վարույթ չընդունվեր, որովհետեւ ոչ թե իրավահարաբերության բացակայություն է, այլ ակտ կա իրավունքի ուժով ընդունված։ Իրենք կարծում են, որ առանց հայցի ապահովման միջոցի էլ հնարավոր կլինի հետո դատական ակտը կատարվի։ Դե, բնականաբար, մենք ամբողջությամբ մեր առարկությունները կներկայացնենք, որեւէ հիմնավոր բան չեմ տեսել այդ միջնորդության մեջ»։
Արթուր Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ պատրաստվում են դատարան մուտք անել միջնորդություն՝ հայցի հիմքի առարկայի փոփոխության-լրացման վերաբերյալ․․ «Պահանջում ենք ճանաչել Արտակ Դավթյանի նշանակման իրավահարաբերության բացակայությունը։ Դա հիմնավորում ենք հետեւյալ կերպ․ քանի որ կար հայցի ապահովման միջոց, որով  ասվում էր, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել, դրանից հետո իրավունքի ուժով չէր կարող հաստատվել փաստ, որ Արտակ Դավթյանն էլ գլխավոր շտաբի պետ է նշանակված։ Հիմա մենք ասում ենք, քանի որ դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ ասելով, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել, մի քանի օր հետո չէր կարող ստեղծվել իրավիճակ, որ այլ անձ իրավունքի ուժով համարվեր նշանակված Գլխավոր շտաբի պետ»։ Իսկ թե ինչո՞վ է այս օրերին  զբաղված նախին պաշտոնյան, փաստաբանն ասաց, որ տեղյակ չէ նրա առօրյայից։

Նշենք, որ մարտի 10-ին Կառավարությունը հայտարարություն էր տարածել Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։ Ավելի վաղ՝ փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր կառավարության և վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունից հետո վարչապետը նույն օրը նախագահին էր ներկայացրել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը: Դրան հաջորդեց Օնիկ Գասպարյանը երեք հայցերը՝  ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan