Աբովյանում ճակատ-ճակատի բախվել են Toyota-ն ու Lada-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր
Մարտի 29-ին, ժամը 14:52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտակայքում բախվել են «Toyota» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» և «Lada 21110» մակնիշների ավտոմեքենաները։