Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար
29
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Խորհրդանշական ու հաղթական մայիս Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոսի ուղերձը Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ՝ ուղիղ Ազգի նվաստացում. Տեսանյութ Փաշինյանին լրջորեն շահագրգռել են. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները. ցուցակ Թուրքիայի քաղաքականությունը՝ Հայաստանը որպես պետություն վերացնելու ուղղությամբ չէր փոխվելու, որքան էլ ձեզ տարբեր վայ «փորձագետներ» և «մասնագետներ» համոզեն հակառակում Մայիսի 29-ին գազանջատումներ են սպասվում նշված հասցեներում Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տանում են ցեղասպանության, բայց մարդիկ չեն ուզում դա տեսնել. Արթուր Խաչիկյան. Տեսանյութ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ Դիվանագիտական ձախողում. պատերազմը կարող էր չլինել. Արսեն Գասպարյան. Տեսանյութ Ինչպիսին է պաշտոնական Երևանի դիրքորոշումը․ Ռուբեն Վարդանյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին Արամ Զավենի Սարգսյան, քեզ չի սազում, գոնե լռիր, եղբայր Հակահայ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ գոծունեությունից թևեր առած, Ալիևը տարատեսակ միջոցներով շարունակում է ճնշումներ գործադրել Արցախի Հանրապետության վրա Նոյեմբերի 9-ին խոսել եմ ռուսաստանցի գործընկերոջս հետ․ հետո փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին․ Դավիթ Տոնոյանի Ես տեսնում եմ՝ ուր են տանում երկիրը. Սինթեզ Սաթիկ Սեյրանյանի հետ. Տեսանյութ Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ 1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» Սա հատուկ նրանց համար է, որոնք իբր հավատում են իշխանական վերնախավի հանցավոր հավաստիացումներին Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատել է ԼՂ ինքնորոշման իրավունքը Մեզ պակասում են խելացի առաջնորդներ,որոնք բանակցություններում կկարողանան ապահովել ընդունելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ. Արման Թաթոյան «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Արամ Մանուկյանի կոչը Սարդարապատի ճակատամարտից առաջ, ահա իսկական առաջնորդը Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո գործնականում լուրջ խոչընդոտներ չկան. խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև Այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է․ Տեսանյութ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար

«Փաշինյանը չի ցանկանում բաց թողնել իշխանությունը. նա քրեական հետապնդման մտավախություն ունի, ինչը գրեթե անխուսափելի է լինելու». Военное Обозрение

Ադրբեջանի հետ պատերազմում պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանն արագորեն կորցրել է ժողովրդականությունը: Այս մասին գրում է Военное Обозрение կայքը` նշելով, որ նրա վարկանիշը գործնականում անկում է ապրել:

«Փաշինյանը դարձել է ամենից շատ քննադատվող քաղաքական գործիչը հայկական աշխարհում. Փաշինյանին նախատում և անիծում են ամենուր` սկսած Լեռնային Ղարաբաղից ու Հայաստանից և վերջացրած աշխարհով մեկ տարածված սփյուռքով: Փաշինյանին չեն ներում պարտությունը պատերազմում և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքի զգալի մասի զավթումը»,-ասվում է հոդվածում:

Աղբյուրը նկատում է, որ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ հրաժարական կտա 2021 թվականի ապրիլին, որպեսզի թույլ տա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: «Սակայն ամեն ինչ այնպես է թվում, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ցանկանում բաց թողնել իշխանությունը: Եվ նրան կարելի է հասկանալ. նա քրեական հետապնդման մտավախություն ունի, ինչը գրեթե անխուսափելի է լինելու»,-գրում է հոդվածագիրը:

«Ի դեպ, խոսքն այժմ Փաշինյանի ճակատագրի մասին չէ, որն, իրականում, քչերին է հետաքրքիր, այլ առավել գլոբալ խնդրի` ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղին, եթե Փաշինյանը հեռանա պաշտոնից այս գարնանը: Գաղտնիք չէ, որ ԼՂՀ-ում Փաշինյանին, մեղմ ասած, չեն սիրում, այդ թվում և նրա համար, որ պատշաճ օգնություն չի հատկացրել Ղարաբաղին Ադրբեջանի հետ առճակատման պահին:

Փաշինյանի հրաժարականով որոշակի շրջանակներ Լեռնային Ղարաբաղում կարող են նաև ռևանշ իրականացնել, սակայն միայն Հայաստանի համակողմանի ներգրավվածության պայմանով` փորձելով վերադարձնել կորսված տարածքները: Սակայն եթե նույնիսկ Փաշինյանը հրաժարական տա, և Երևանի իշխանություններն անցնեն առավել վճռական և ռազմատենչ քաղաքականանության, քիչ հավանական է, որ ԼՂՀ-ն և Հայաստանն առաջինը կսկսեն նոր հակամարտությունը»,-գրում է աղբյուրը՝ նկատելով, որ ներկայում կողմերի ուժերը չափազանց անհավասար են:

Военное Обозрение-ն նաև կարևոր գործոն է համարում այն, որ նոր պատերազմին կտրականապես դեմ է տրամադրված Մոսկվան, իսկ ռուս խաղաղապահները, որոնք տեղակայված են Ղարաբաղում, Կրեմլի մտադրությունների լրջության լավագույն հաստատումն են: «Իհարկե, ռուս խաղաղապահների ներկայության մանդատը պետք է պարբերաբար երկարաձգել, սակայն այստեղ ևս շատ ավելին կախված կլինի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններից»,-վերլուծում է հոդվածագիրը:

Հեղինակը նշում է, որ Ղարաբաղում ներկա պահին տիրող իրավիճակի պահպանումն իրադարձությունների առավել հավանական զարգացումն է, և այդ իրավիճակի պահպանումը կտևի տարիներ, համենայն դեպս, եթե նոր գլոբալ իրադարձություններ տեղի չունենան կամ Ադրբեջանը չորոշի հարձակվել Ղարաբաղի` հայերի վերահսկողության տակ մնացած մասի վրա:

«Նման իրավիճակը կպահպանվի անկախ նրանից, թե ինչ ուժեր են գտնվում իշխանության ղեկին Երևանում` Փաշինյան կամ նրա հակառակորդները կամ նույնիսկ ԼՂՀ ռազմաքաղաքական շրջանակների ներկայացուցիչները: Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե Երևանում իշխանության գան ուլտրաազգայնական ուժեր, սակայն դա քիչ հավանական է, և Մոսկվան էլ, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա նման սցենարի իրագործումը` պարզապես հայտնելով իր դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է առավել երկարաժամկետ հեռանկարին, ապա այստեղ ամեն ինչ կախված կլինի ոչ այնքան Հայաստանում տիրող իրավիճակից, որքան, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային և անգամ համաշխարհային քաղաքական իրավիճակից: Ղարաբաղի ճակատագիրն այս առումով կլուծվի Մոսկվայում, Անկարայում, Վաշինգտոնում, բայց հաստատ ո՛չ Երևանում, ո՛չ էլ Բաքվում: Եվ Փաշինյանի քաղաքական ապագան ոչ մի կապ չի ունենա չճանաչված հանրապետության խնդիրների կարգավորման հետ»,- եզրափակում է աղբյուրը:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan