Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Հայաստանը կմասնակցի Վենետիկի արվեստի միջազգային 57-րդ հեղինակավոր բիենալեում

2017 թվականի մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը Վենետիկում կկայանա «Viva Arte Viva» խորագրով արվեստի միջազգային 57-րդ բիենալեն, որտեղ Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ` Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյան: Հայաստանյան տաղավարը տեղակայված կլինի Վենետիկի Մուրադ-Ռա­ֆաելյան վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում:
Վենետիկում ցուցահանդեսի փակ դիտումը մամուլի ներկայացուցիչների համար տեղի կունենա մայիսի 10-12-ը, պաշտոնական բացումը` 2017 թվականի մայիսի 11-ին, ժամը 17:30-ին:
Արվեստագետներից յուրաքանչյուրը Բիենալեի այցելուներին կներկայացնի իր ցուցադրությունը:
Այսպես, գեղանկարիչ Ռաֆայել Մե­գալը կներկայանա «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությունով /համադրող՝ Դեմետրիո Պապարոնի/: Երիտասարդ գեղանկարչի ընտրությունը պայմանավորված էր առաջին հերթին այն հանգամանքով, որ վերջինս ազգային զարդանախշերի և հայ մշակույթին բնորոշ տարրերի նորովի մոտեցմամբ ներկայացնում է մարդու և բնության միջև եղած փոխհարաբերությունները: Արվեստագետը մեկ միասնություն կազմող 15 աշխա­տանքի միջոցով կոչ է անում մարդկությանը վերադառնալ իրենց ակունք­ներին, ավելի մեծ տեղ հատկացնելով սեփական զգացմունքներին: Պատ­կերելով հովազին ծաղկող այգում, Մեգալը սարսափազդու կենդանուն դարձնում է այդ գեղեցիկ այգու պահապանը: Կոմպոզիցիոն շարքի, բուսական զարդանախշերի և գույների հակադրության միջոցով արվեստագետը փորձում է վերականգնել կորցրած ներդաշնակությունը և ստեղծել այնպիսի վայր, որտեղ կարող ենք մեզ զգալ ոչ միայն պաշտպանված, այլ նաև գեղեցկությամբ շրջապատված: Ու թեև մարդու ներկայու­թյունը կտավներում առհասարակ բացակայում է, մենք այն զգում ենք ամենուր: 34-ամյա արվեստագետը բազում անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան լավագույն պատկերասրահներում /Ֆլորենցիա, Լոնդոն, Փարիզ, Նյու-Յորք, Տորոնտո/, մասնակցել տարբեր միջազգային բիենալեների՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների և պատվավոր կոչումների, իսկ 2013 թվականին՝ «Մարութա սար»` չարի և բարու պատերազմը պատկերող մասշտաբային ստեղծագործության համար արժանացել է Ֆլորենցիայի բիենալեի «Լորենցո Մե­դիչի» արծաթե մեդալին և ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:
Լիբանանահայ, ներկայում Բրյուսելում բնակվող քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսում կներ­կայացնի «Անշեջ կրակ» խորագիրը կրող ցուցադրությունը /համադրող՝ Բրունո Կորա/: Ցուցահանդեսի խո­րա­գրի գաղափարը ներշնչվել է զոդալամպի կրակից, որը Ժան Պողոսյանն օգտա­գոր­ծում է որպես «հրե վրձին»՝ իր անշեջ ստեղծագործությունները կերտելու համար: Պողոսյանը համաշխարհային այն փոքրաթիվ արվեստագետներից է, ով, տարբեր աշխատանքներ ստեղծելիս, կիրառում է կրակը և խանձվածքը: Կրակը նրա ընտրության գեղագիտական լեզուն է, որն արտահայտելու համար արվեստագետն օգտագործում է տարատեսակ զոդալամպեր: Ժան Պողոսյանի նկարչությունը ներշնչված է Ջեքսոն Փոլոքի, Սիմոն Անթայի, Ջոան Միթչելի և Իվ Քլեյնի արվեստով: Արվեստագետը կցուցադրի վերջին շրջանի իր գեղարվեստական աշխատանքները, որոնք ստեղծվել են ամենատարբեր տեխնիկաներով և նյութերով՝ կրակ, հուր, խանձվածք, գունանյութ և ջուր: Այրված առարկաները հաճախ ներառում են կտավ, թուղթ, գրքեր, աթոռներ և նկարներ՝ երբեմն արտացոլելով բազմազան տեխնիկաներով ստեղծված ծակոտկեն ուրվագծերը: Վաստակաշատ արվեստագետը բազում անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան լավագույն պատկերասրահներում /Բրյուսել, Աբու Դաբի, Բեյրութ/:
Հայկական տաղավարի 3-րդ մասնակիցը՝ ազգությամբ սլովենացի, ներկայում Իտալիայում ապրող և ստեղծագործող Միրո Պերսոլյան է: Նրա ցուցադրությունը կրում է «Առանց սահմանի» խորագիրը /համադրող` Ջիորջիո Գրասսո/: Արվեստագետը կարմիր և կապույտ գույների համադրության և ներդաշնակության միջոցով փորձում է ընդգծել, որ արվեստը սահմաններ չունի:
Ու թեև երեք արվեստագետներն էլ տարբեր են և հանդես են գալիս առանձին ցուցադրություններով, նրանց բոլորին միավորում է արվեստի միջոցով բնության և մարդու փոխհարաբերությունները ներկայացնելու ձգտումը՝ հաստատելով այն ճշմատրությունը, որ արվեստը սահմաններ չունի:
Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարն է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, ի դեմս Սվետլանա Սահակյանի:
Մասնակցությունը վերոնշյալ հեղինակավոր Բիենալեին հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ հանրահռչակելու Հայաստանի ժամանակակից արվեստն արտասահմանում:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի խոսքով` վերջին տասնամյակում Հայաստանն ակտիվ մասնակցել է ինչպես Վենետիկի արվեստի, այնպես էլ ճարտարապետական բիենալեներին. «Անշուշտ, ամենամեծ հաղթանակը 2015 թվականին` Վենետիկի արվեստի 56-րդ բիենալեում Հայաստանի հաղթանակն էր. հայաստանյան տաղավարն արժանացել էր «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։ Հարկ է նշել, որ ոչ բոլոր երկրներին է հաջողվում ունենալ նման հնարավորություն և արժանանալ այդչափ կարևոր մրցանակի»:
Բիենալեի մասնակից, «Հովազներն իմ ծաղկած այգում» խորագրով ցուցադրության հեղինակ, գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի դիտարկմամբ` «Հովազը հայ ժողովրդի խորհրդանիշն է, որը շատ խաղաղ ու համերաշխ է ապրում իր հողում, սակայն բարկանում է, եթե վտանգում են նրա անդորրը»: Ռաֆայել Մեգալի գնահատմամբ` իր կողմից հատուկ այս հեղինակավոր հարթակի համար ստեղծած շարքը համահունչ է Բիենալեի «Կեցցե կենդանի արվեստը» խորագրին, քանի որ արտահայտում է մարդ-բնություն փոխհարաբերությունը:
Ս. թ. մայիսի 2-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում Վենետիկի «Viva Arte Viva» խորագրով արվեստի միջազգային 57-րդ բիենալեին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը /պատվիրակության ղեկավար/, նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ, նախարարությունում բիենալեի պատասխանատու Աննա Ղազարյանը, Հայաստանի տաղավարի համակարգող Սվետլանա Սահակյանը, Հայաստանն այս տարի բիենալեում ներկայացնող արվեստագետներից` Ռաֆայել Մեգալը /Ռաֆայել Մելիքյան/։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>