Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Ոչ, սա դեռ վերջը չէ

Պարադոքսների երկիր Հայաստանում, ուր գրեթե ոչ մի հարց պատասխան չի ստանում, ուր դավաճանությունն անհետևանք, սոսկ արձանագրվող ամենօրյա իրողություն է, ուր պատասխանատվությունն ու բարոյականությունն իսպառ բացակա են իրականությունից, ուր շատերի համար ուրացումն ամենօրյա կենսակերպ է, ու հասարակության մի ստվար մաս շնչահեղձ է լինում անտերությունից, անհեռանկար իրականությունից, պարտությունների, նվաստացման ու փոքրացած աշխարհի բեռից, մեկ էլ հիշում ես, որ հիմնական դավաճանից բացի, այս երկիրը նաև Արմեն Սարգսյան անունով նախագահ ունի։ Շուտով կլրանա նրա պաշտոնավարման երեք տարին, և՞․․․

Եվ ի՜նչ խոստումներով ու երազանքներով էր նա եկել երեք տարի առաջ։ Շատերն էին հավատացել, ես էլ․․․ Հիշո՞ւմ եք ներդրումներ բերելու նրա մեծ խոստումները։ Երեք տարի շարունակ, միջազգային հարթակներում՝ այդ թվում Իտալիայի, Գերմանիայի, Սինգապուրի, Ֆրանսիայի նախագահների, ՌԴ արտգործնախարարի,շեյխերի, Սիմենսի ու Մայքրոսոֆթի ղեկավարների հետ նա խոսում էր ATOM (Advanced tomorrow) ծրագրի մասին․ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններ էին գալու Հայաստան՝ մեր երկիրը դարձնելու արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը։ Դատարկ խոսքեր․․․ Խոսքից այնկողմ չանցավ նաև «Հայպարկի» գաղափարը, որի մասին հայտարարել էր 2020-ի ապրիլին: Արմեն Սարգսյանը փոքր և հաջողակ երկրների ակումբ ստեղծելու գաղափար էլ ուներ, այս մասին էլ էր սիրում խոսել․ միայն խոսել․․․

Հիշո՞ւմ եք՝ խոստովանեց, որ կապիտուլյացիոն պայմանագրի մասին մամուլից է իմացել։ Եվ ուրեմն որքա՜ն անիմաստ էր ակնկալել, որ միջազգային հարթակներում նրա ունեցած կապերը կարող էին ծառայել Հայաստանի շահերին։ Վստահաբար, ՀՀ նախագահը Սյունքը GPS-ով բզկտելու մասին լուրերն էլ է մամուլից իմանում։ Այլապես գոնե մեկ անգամ կայցելեր Սյունիք, պաշտոնական Երևանից այդքան «հեռու» և լքված Սյունիք, կկանգներ մոլորված սյունեցու կողքին։ Եվ այս պարագայում բոլորովին կաևոր չէ, թե ՀՀ Սահմանադրության 123 հոդվածը ՀՀ նախագահի ինչ լիազորություններ է սահմանել։ Իսկ Արցախը՞․․․ Գուցե՞ նախագահն համարում է, որ «Երևան իմ սեր» հիմնադրամից տեղահանված որոշ հադրութցիների փոխանցված մի քանի միլիոն դրամը բավական է։ Արցախյան պատերազմի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի պատմության ամենալկտի թալանը՝ «Հայաստան» հիմնադրամի 52 մլրդ դրամն անհայտ նպատակներով մուտք արվեց պետական բյուջե։ Այս մասին նա խոսեց, էլի միայն խոսելու համար․․. ՀՀ նախագահը նաև տիեզերք թռչելու երազանք ուներ։ Թող մի օր իրականանա․․․ Իսկ ի՜նչ երազանքներ ունեին անմահության ճամփան բռնած մեր հազարավոր երիտասարդները։ Անկատար կմնան նաև տուն, հող ու հայրենիք կորցրած մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների երազանքերը․․․ Ու փշրված երազանքների ու գահավիժող պետականության մեր ժամանակների համար դեռ չկան մեղավորներ ու պատասխանատուներ։ Հ․Գ․ Ոչ, սա դեռ վերջը չէ։ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆ կա, ուր քաղաքականությունը կառուցվելու է բարոյականության, պատասխանատվության և հայրենասիրության վրա։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>