Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տոնեց
2 խաղում՝ 2 հաղթանակ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Իսլանդիային: Գոլի հեղինակ դարձան Տիգրան Բարսեղյանը և Խորեն Բայրամյանը: Ավելի վաղ մեր հավաքականը 1:0 հաշվով հաղթել էր Լիխտենշտեյնի հավաքականին: Ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը 6 միավորով առաջատարն է: