«Թուրքրեը նորմալ փողով գալու են ՀՀ ու սկսելու են հայերից անշարժ գույք ու հող գնել». Դերենիկ Մալխասյան
«Թուրքերի հետ քիրվայության ծրագրի մեկնարկը ԱԽՔ-ի մակարդակով արդեն պաշտոնապես տրվեց:
Քիրվայության հետևանքներից մեկն էլ լինելու է այն, որ տեսանելի ապագայում թուրքրեը նորմալ փողով գալու են Հայաստան ու սկսելու են հայերից անշարժ գույք ու հող գնել: Դա անելու են հատկապես այն բնակավայրերում, որտեղ ժամանակին թուրքեր են ապրել: Տներն ու հողերը մեծ ուրախությամբ վաճառվելու են թուրքերին` փող կա` հարց չկա:
Ու այդ բանից մի քանի տարի հետո հայկական բնակավայրերը շրջապատված են լինելու կոմպակտ բնակեցված թուրքական բնակավայրերով: Ծրագրի իրականացման համար, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը փող չեն խնայելու:
Թրքաադրբեջանական էթնիկ ագրեսիայի դեմն առնելու ճանպարհներից մեկը`արգելել այդ երկու երկրների քաղաքացիներին Հայաստանի սահմանամերձ շրջաններում անշարժ գույք ու հող ձեռք բերել»:
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

