Փաշինյանական էջերը կեղծիք են տարածում, թե իբր Մոսկվայում ծեծի են ենթարկել Արամ Գաբրիելյանովին
Դիտել նաև
Մոլագարի աշխատաոճը խափանվում է
Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին
Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան, որի ընթացքում անհրաժեշտ է նկատի ունենալ
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած տիրադավ «եպիսկոպոսները» փորձում են արդարացնել իրենց ուխտադրժությունը
Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ
Երեկ կեսօրից Նիկոլ Փաշինյանին սպասարկող ֆեյքերն ու էջերը կեղծիք են տարածում, թե իբր Մոսկվայում «ոչ թավիշին» ակցիայի շրջանակներում ծեծի է ենթարկվել ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը, որը խիստ քննադատության է ենթարկում Փաշինյանին: Այս մասին գրում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը։
Կեղծ լուրը առաջինը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող Medianews.site կայքը, ապա վերահրապակվել է Չախոյանի կողմից համակարգվող տասից ավելի այլ էջերում և ֆեյսբուքյան խմբերում: Գաբրիելյանովն արձագանքել է թեմային՝ ծաղրելով հրապարակման հեղինակին և հայհոյելով Նիկոլ Փաշինյանին»,-գրում է ալիքը։

