Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
22
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Հանցավոր լռություն՝ ողբերգական աղմուկի մեջ

«168 ժամ» թերթը գրում է. «Հնարավոր արտահերթ ընտրությունների հիմնական առանձնահատկություններից մեկը լինելու է հանրային անտարբերության գերբարձր մակարդակը։ Երեւանյան կուլուարներում ու սոցիալական ցանցերում ընթացող քաղաքական կյանքը տպավորություն է ստեղծում, թե հանրությունն ակտիվորեն ներգրավված է դրան, մինչդեռ դա կարող է վերաբերել քաղաքական ու մերձքաղաքական կյանքին ինտեգրված առավելագույնը մի քանի տասնյակ հազար մարդու, ինչն ամենեւին ողջ հասարակությունը չէ։

Հանրության գերակշիռ մասն ապրում է խորն անտարբերության ու ապատիայի մեջ․ 2018-ի թավշյա հեղափոխության առաջացրած էյֆորիային (թեեւ անգամ դա չապահովեց 2018-ի դեկտեմբերի ընտրություններին ակտիվ մասնակցություն) հիմա փոխարինելու է եկել հետպատերազմյան դեպրեսիան, որը մարդկանց անտարբեր է դարձրել իրենց կենցաղից դուրս գտնվող ամենայնի, այդ թվում՝ ընտրությունների նկատմամբ։

Տարբեր հարցումների համաձայն, առաջիկա ընտրություններում չկողմնորոշված քաղաքացիների քանակը կազմում է 42-45 տոկոս, վստահաբար իրականում այդ ցուցանիշն ավելի բարձր է, եւ դա ոչ թե չկողմնորոշվածների, այլ անտարբերների ցուցանիշն է։ Սա գործող իշխանության համար նպաստավոր պարագա է, քանի որ ընտրություններին մասնակցողների նվազ քանակի դեպքում մեծանում են ընտրակեղծարարության հնարավորությունները։ Ինչպես եղավ 2018-ին:

Այս պատկերը մտահոգիչ պետք է լինի ընտրություններին մասնակցել պատրաստվող բոլոր ոչ իշխանական ուժերի համար, եթե, իհարկե, նրանք մտադիր են ԱԺ-ում հայտնվել ոչ թե իշխանության հետ ստվերային ճղճիմ առեւտրի, այլ ընտրողների քվեի շնորհիվ։

Հետեւաբար՝ բոլոր այդ ուժերի առաջնային խնդիրը պետք է լինի՝ քաղաքացիներին հանել անտարբերության թմբիրից, ինչը բավական դժվար լուծելի խնդիր է, ընդ որում, այդ խնդիրը չի լուծվելու միայն իշխանությանը դավաճան որակելով, ինչով զբաղված է այսօրվա ընդդիմությունը․ դրա համար անհրաժեշտ է տեսանելի ու չափելի ծրագիր այն մասին, որ իշխանության գալով՝ այս կամ այն ուժը կարող է պետությունը դուրս բերել հետպատերազմյան մղձավանջից։

Հակառակ դեպքում, ստանդարտ նախընտրական քարոզարշավների ու ծեծված խոստումների պարագայում, հասարակության անտարբերությունն ավելի է խորանալու՝ դառնալով իշխանության վերարտադրությանը նպաստող հիմնական գործոններից մեկը։

Հանրությանն ապատիայի հարցում մեղադրելը, իհարկե, անշնորհակալ զբաղմունք է, հատկապես, որ դա ունի օբյեկտիվ պատճառներ։ Մյուս կողմից՝ հնարավոր չէ նաեւ արդարացնել անտարբերությունը, երբ խոսքը սեփական պետության, հայրենիքի, դրան սպառնացող վտանգների ու ապագայի մասին է։

Ռուսոն ասում էր՝ տեսնել անարդարությունը եւ լռել, նշանակում է՝ անձամբ մասնակցել դրան։ Հիմա մեր հասարակությունն իր լուռ անտարբերությամբ ակամա մասնակից է դարձել այս իշխանությունների բոլոր, մեղմ ասած, անարդարություններին՝ Արցախի հանձնում, հազարավոր զոհեր ու վիրավորներ, հաշմանդամներ, տնտեսական հնարավորությունների կորուստ, Հայաստանին սպառնացող լրջագույն վտանգներ։ Ընտրությունները, մեծ հավանականությամբ անցնելու են ահա այդ հանցավոր լռության պայմաններում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>