Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
22
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Ինչ­պե՞ս կազ­դի «եղա­նա­կը» իշ­խա­նու­թյուն­նե­րի որո­շում­նե­րի վրա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտի օրակարգի հիմնական առանցքը սկսել է պտտվել արտահերթ ընտրությունների անցկացման հարցի շուրջ։ Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր ընտրությունների անցկացման կոնկրետ օր՝ հունիսի 20-ը։ Այս պայմանավորվածության արդյունքում Փաշինյանը, փաստորեն, հնարավորություն է ստանում մնալ իշխանության և ստանձնել ընտրությունների կազմակերպման գործը, քանի որ պարտությունից հետո մեծ վախեր ունի, թե իշխանությունից հեռացումը մեկընդմիշտ կարող է իրեն և իր թիմին քաղաքական լուսանցք նետել։

Մյուս կողմից՝ ընտրությունների օրվա հայտարարումը դեռևս չի նշանակում, թե այն անպայման տեղի է ունենալու։ Փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանից ինչ ասես սպասելի է՝ նույնիսկ անկանխատեսելին։ Բացառված չէ, որ ինչ-որ պահի հասկանալով, որ իրենք տանուլ են տալու ընտրական գործընթացը, իշխանությունները հետ կանգնեն արտահերթ ընտրությունների պայմանավորվածությունից։ Չէ՞ որ ընթացիկ քաղաքական պրոցեսները ցույց են տալիս, որ քայլողները կաշկանդված չեն ո՛չ օրենքով, ո՛չ դատական որոշումներով, ո՛չ քաղաքական պայմանավորվածություններով, ո՛չ էլ բարոյական որևէ նորմով. նրանց համար կարևորը աթոռի պահպանման հարցը լուծվի։ Անկախ նրանից, թե ինչ կոնտեքստում է ասվել, միևնույնն է, շատ բնութագրական է, օրինակ՝ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից արված այն հայտարարությունը, թե քաղաքական պայմանավորվածությունները նրբություններ ունեն, երբեմն եղանակն էլ է ազդում դրանց վրա։

Ուստի և «քաղաքական եղանակի» կտրուկ փոփոխությունը երբեք պետք չէ բացառել։ Բայց, այնուամենայնիվ, ենթադրենք, որ ընտրությունները տեղի են ունենալու, այդ դեպքում ի՞նչ պատկեր ենք ունենալու։ Ստանձնելով ընտրությունների կազմակերպման գործը՝ Փաշինյանը հնարավորություն է ունենալու ողջ թափով գործի դնել վարչական ռեսուրսները։ Փաշինյանին օդի ու ջրի պես հարկավոր է մնալ իշխանության, ուստի կարելի է արդեն իսկ կանխատեսել, որ իրենց թիմը փորձելու է տարբեր ձևերով՝ շահագրգռելու, խոստումների կամ ճնշումների միջոցով, ստանալ պետական ապարատի աշխատողների ձայնը ու նրանց միջոցով՝ ցանկալի քանակի քվեներ։ Հարցն այն է, որ իշխանությունները ռեալ շանսեր չունեն, որովհետև գիտակից քաղաքացիների համար պարզ է, որ նրանք հիմնովին տապալել են երկրի կառավարումը, խայտառակ պարտություն են բերել մեր գլխին, դարձել են հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ, և ոչ մի տրամաբանություն չկա մեկ անգամ ևս «փորձելու»: Երկիրն այդքան ռեսուրս չունի։

Ու քանի որ «Իմ քայլն» արդեն քաղաքական իմաստով ո՛չ ասելիք, ո՛չ անելիք չունի, ապա Փաշինյանը փորձելու է բոլոր ուղղություններով մանիպուլ յատիվ հնարքներ կիրառել։ Առաջին տեղում են լինելու, բնականաբար, սուտը, կեղծիքը, սև PR-ը: Նախ՝ նրանց կողմից նոր թափով գեներացվելու են թշնամանքը և ատելությունը, սևերի ու սպիտակների բաժանման գծերը թարմացվելու են առավել վառ «ներկերով»։ Ու այդպես իշխանական թիմը փորձելու է առաջ տանել սեփական ձախողումները նախկինների վրա սրբագրելու հնարքը։ Սա հանգեցնելու է քաղաքական բևեռացման աճին ու փոխադարձ անհանդուրժողականության սրացմանը՝ մեծացնելով նաև բռնությունների ու բախումների հավանականությունը: Բացի այդ, իշխանությունները արդեն իսկ սկսել են աճեցնել կեղծ ընդդիմադիր ուժեր և, ապահովելով նրանց մասնակցությունն ընտրություններին, փորձելու են ոչ միայն պառակտում և հակասություններ մտցնել ընդդիմադիր ճամբարում, այլև հնարավորինս շատ ձայներ խլել իրական ընդդիմադիր ուժերից։

Մյուս գործոնը, որ իշխանությունները ձգտելու են իրենց օգտին ծառայեցնել, մինչև հունիսի կեսերն ընկած ժամանակամիջոցում որոշակի ծրագրեր իրականացնելն ու ցույց տալն է, թե իրենք աշխատում են։ Ու այդ ծրագրերը կարող են իրականացնել, օրինակ՝ պետական պարտքի, արտերկրից վերցված վարկերի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած միջոցների հաշվին։ Ավելի հանրամատչելի ասած՝ ժողովրդի հաշվին ժողովրդին լավություն անել և մարդկանց ուշադրությունը շեղել ծանր պարտությունից ու դրա հետևանքներից։ Հատուկ անդրադարձի առարկա է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխության թեման։ Ընտրությունների մասին հայտարարելուց հետո հանկարծ իշխանություններն արագ հիշեցին ԸՕ-ն փոփոխելու հարցի մասին։ Այդպես եղավ նաև 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ նախընտրական շրջանում հրատապ կարգով օրակարգ բերվեց օրենսգիրքը փոխելու թեման, սակայն, ի վերջո, ընտրություններն անցկացվեցին գործող ռեյտինգային ընտրակարգի պայմաններում՝ դրանով լուծելով որոշ թեկնածուների անցկացնելու խնդիրը։

Այս անգամ ևս բացառված չէ, որ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու թեման հերթական ֆարսը լինի։ Եթե իշխանությունները հանրային տրամադրությունները շոշափելով տեսնեն, որ ռեյտինգայինը թույլ է տալիս տեղերում կենտրոնացնել վարչական ու ֆինանսական ռեսուրսները, ապա նրանք ոչ մի դեպքում չեն խորշի դրանով ընտրությունների գնալու գաղափարից։ Իսկ եթե տեսնեն, որ մարզերում իրենց թեկնածուները վարկաբեկված են, ի վիճակի չեն կոնսոլիդացիա ապահովել, ապա միանշանակ կնախաձեռնեն ԸՕ-ի փոփոխությունները և կանցնեն մաքուր համամասնական ընտրակարգի։ Սակայն, այս ամենով հանդերձ, չպետք է բացառել նաև անկանխատեսելիության հանգամանքը, քանի որ արտաքին և ներքին գործոններով պայմանավորված՝ իրադարձություններն այնպիսի գլխապտույտ զարգացում կարող են ունենալ, որ այսօր նույնիսկ անհնար է կանխատեսել։ Երեկվա օրը՝ ձեզ վկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>