2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել
27
TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին. MakaryanNews. TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ավինյանի գրոհը Փաշինյանի ընտրազանգվածի վրա. փողոցային առևտրականներից 6 տոննա ապրանք է առգրավվել Ավինյանի գլխավորած Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինծառայողների թիվը հասել է 624-ի Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում «Գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ. սխալ են արել, որ քրեական հետապնդում են սկսել». Արայիկ Պապիկյան Կապիտալ ծախսերը «սառեցրել» են Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան

Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը 40-50 տոկոս է․ թանկացել է նաև ծխախոտը՝ մի գիշերում 25 տոկոսով. Արմեն Պողոսյան

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն արժանահավատ չի համարում Վիճակագրական կոմիտեի կողմից 6-6.5տոկոս գնաճի մասին տեղեկությունը՝ հայտնելով, որ իրենց մոտավոր ուսումնասիրություններով՝ 20 տոկոսից ոչ պակաս է գնաճը:

«Սակայն խնդիրն այն է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, այդ թվում՝ հաց, շաքարավազ, բուսական յուղ, ձու, գնաճը 40-50 տոկոս է: Թանկացել է նաև ծխախոտը՝ մի գիշերում՝ 25 տոկոսով:

ԱԺ-ում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրատապ հարցերով քննարկում է անում, և ավարտին ղեկավարի տեղակալը ասուլիս է տալիս՝ հայտարարելով․մենք եկանք եզրակացության, որ մեր տնտեսության պրոբլեմատիկ վիճակը պայմանավորված է երկու պատճառով՝ կորոնավիրուսով և պատերազմով: Այս դեպքում ասում են՝ հասանք հատակին, տակից ծեծեցին»,-ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Պողոսյանը:

Խոսելով ձվի գնի կտրուկ բարձրացման մասին՝ նա նշեց. «Ձվի առավելագույն գինը 70 դրամ էր, հիմա 100-ից ավելի է: Հայաստանը միշտ եղել է ձու արտահանող երկիր. ինքս Վրաստանում տեսել եմ, որ վաճառվում է հայկական ձու: Ձվի և թռչնամսի արտադրությունն այնպիսի մի բացառիկ առանձնահատկություն ունի, որ ներդրումը կարող է 20 օր հետո արդեն արդյունք տալ: 20 օրական ճուտն արդեն վաճառքի ենթակա ապրանք է, այսինքն՝ դու արդյունքը շատ արագ ես ստանում»,-ընդգծեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը:

Նրա դիտարկմամբ՝ գյուղատնտեսական ապրանքների արտադրության մեջ երկու կարևոր հանգամանք կա. գնումները, սելեկցիոն աշխատանքը:

«Պետք է գնումներ կազմակերպել, մրցակցային պայմաններ ստեղծել: Գյուղացիները լացում էին բառի բուն իմաստով՝ ասելով, որ ձմերուկն իրենցից գնում են 40 դրամով: Կաթը գնում են 70 դրամով ու այստեղ վաճառում 250 դրամից ոչ պակաս: Սա ստացվում է մարդուն դաժան շահագործել: Չկա մրցակցային դաշտ: Կովերը տարեկան տալիս են 3000 կգ կաթ, Ռուսաստանում՝ 5000-8000, իսկ սկանդինավյան երկրներում՝ 10.000-12.000: Մեկ կովի փոխարեն՝ մենք պետք է երեքը պահենք, որ համապատասխան արտադրանք ունենանք, սակայն այս փորձը չի արվել»,-նշեց Արմեն Պողոսյանը:

Հարցին՝ ի վերջո, ո՞րն է գնաճի պատճառը, Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը պատասխանեց. «Մրցակցությունը, որը որ չկա, և սրա պատճառը ոչ կոմպետենտ ղեկավարներն են»:

Աղբյուրը` 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>