Տավուշի մարզպետը հայց է ներկայացրել ընդդեմ Հրանտ Բագրատյանի
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այսօր Երևանում Տավուշի մարզի տնտեսական զարգացման 2021-2025 թվականների ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դիմել են դատարան, քանի որ սահմանազատման հետ կապված լուրերը մի քանի ներդրումային ծրագրերի դադարեցման պատճառ են դարձել:
«Համապատասխան հայցով` ընդդեմ Հրանտ Բագրատյանի, դիմել ենք դատարան, որպեսզի նմանատիպ ապատեղեկատվություններ տարածողները իմանան, որ պետք է լինի նաև պատասխանատվություն»,- մասնավորապես ասաց մարզպետը, հավելելով, որ այս թեմայի մասին պետք է շատ զգույշ լինել. «Պետք է առհասարակ չխոսենք այս թեմայով, սրանով մենք օգնում ենք մեր թշնամուն»:
Հիշեցնենք` Երևանում Տավուշի մարզի տնտեսական զարգացման 2021-2025 թվականների ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում մարզպետ Հայկ Չոբանյանը խոսել է նաև Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթացի մասին: