Լավրովը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Ապրիլի 2-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ․ այդ մասին մարտի 26-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ հանդիպումը տեղի կունենա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը:
«ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվեն ԱՊՀ-ում փոխգործակցության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր», – տեղեկացրել է Զախարովան և նշել, որ նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային, միջազգային արդիական թեմաների շուրջ։
«Քննարկվելու են կազմակերպության ձևաչափով բազմապլանային համագործակցության խորացման հեռանկարները, այդ թվում՝ իրավապահ և հումանիտար ոլորտներում»,- ասել է նա։
Zham.am