«Իշխանություն». ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմի նոր թրեյլերը. Տեսանյութ
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր թեյլեր է հրապարակել իր «Իշխանություն» ֆիլմից։ Ժապավենն ապրիլի 16-ից էկրաններ կբարձրա կինոթատրաններում։ «Այս ֆիլմը մեր եւ մեր երկրի մասին է»,- այս խոսքերով է սկսվում մոտ երկու րոպե տեւողությամբ թրեյլերը։
Փետրվարին ռեժիսորը հրապարակել էր ժապավենի առաջին թրեյլերը։ «Այս վերնագրով ֆիլմը հնարավոր չէ չքաղականացնել: Մեկը կսիրի ֆիլմը, մյուսը ոչ, բայց շատերս այնտեղ կգտնենք մեզ եւ 1 ժամ 36 րոպեում կապրենք մեր ապրած վերջին 3 տարին` հեղափոխությունից մինչեւ կռիվ»,- ֆիլմի մասին խոսելով՝ նշել էր նա: