Քարդաշյան քույրերն ու նրանց մայրը Բայդենին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Դիտել նաև
Արցախում ամիսներ տևած շրջափակումից հետո հայերը դարձան էթնիկ զտումների զոհ»․ Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է կազմվածքը փոքրիկ բիկինիով
«Հպարտ եմ քեզանով». Քլոե Քարդաշյանն արձագանքել է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստանին պաշտպանելու կոչին
Քորթնի Քարդաշյանի ամուսինը ստիպված է եղել դադարեցնել Blink-182-ի շրջագայությունը «ընտանեկան հրատապ խնդրի» պատճառով
Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը
Ամերիկյան ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին, և մայրը՝ Քրիս Ջեները, միացել են ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախմբի նախաձեռնությանը, որն ուղղված է Սպիտակ տան ղեկավարի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Քիմ Քարդաշյանն Instagram-ի Stories-ում «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» գրությամբ լուսանկար է հրապարակել ։ Նույնատիպ լուսանկարներ են հրապարակել նաև Քորթնի Քարդաշյանն ու Քրիս Ջեները։ Նրանք նաև նշել են հինգ մարդու, որոնք պետք է նույնպիսի հրապարակումներ անեն։ Քարդաշյան քույրերը նշել են ընտանիքի անդամներին և դիմահարդար Հրուշ Աճեմյանին։
Ակցիային միացել են նաև «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և ուրիշներ։
Zham.am