Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան
17
Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով Պատերազմ Արցախում
Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին Առյուծը քաղաքական խաղերի զոհ դարձավ, իսկ գազանանոցի մուտքավճարը թանկացել է Միջազգային ատյաններում բոլորի համար չէ՛, որ միևնույն է. Ձյունիկ Աղաջանյան Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքի տարածաշրջանի իրադարձություններին. Գրիգոր Բալասանյան Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան Իրենք չեն ասում՝ մենք քաղաքականությունից չենք հասկանում, մեզ մի խառնեք Մալվինյան կղզիների թեմաներին... «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ծառուկյանի անմեղությունը հիմնավորող բացառիկ փաստաթղթեր՝ նաև Իրանից (տեսանյութ) Արգենտինան կարող է տուգնվել ԱԱ ժամանակ մարզադաշտ Մալվինյան կղզիների մասին գրությամբ պաստառ բելերու համար Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան Առյուծի անկման փաստը կոծկել չի ստացվի. ի՞նչ են պատրաստվում անել` ըստ Քրիստինա Վարդանյանի ՌԴ ԱԳՆ. Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար կարևոր են Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն Պետության անունից իրականացվող ռեկետ. «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը Վենդետա է իրականացնում իշխանությունը՝ 500 հոգու քաղաքական հետապնդման ենթարկելով. Զարուհի Փոստանջյան Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» «Հրապարակ»․ Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Reuters Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»

«Դա ուղղակի զզվելի է. ես գետինը կմտնեի՝ երբեք նման հանդիպում չէի կազմակերպի». Գեղամ Մանուկյան. Տեսանյութ

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ իշխանությունները ձևավորում են ֆեյք-ազատամարտիկների կերպարներ, իշխանական մամուլը ողողում նրանց տեսաուղերձներով, և դրան զուգահեռ՝ փորձում քաղաքացիներին լռեցնել հարցադրումներով, օրինակ՝ գնայիր՝ կռվեիր, բա դու առաջնագծում չէիր, և այլն:

«Ես կուզեմ մի դեպք պատմել՝ այս իշխանության հանցագործություններից մեկը, որի համար, վստահ եմ, մի օր 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը դատվելու են, որովհետև ՀՀ օրենքներն են խախտել՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը: Մի անգամ ինձ և Իշխան Սաղաթելյանին տեղեկություն փոխանցվեց, որ իշխանական ֆեյքային բանակները պատրաստվում են մի շարք անել՝ ովքեր առաջնագծում չեն: Մոտ 40-50 լուսանկար էին հրապարակել. լավ, Իշխանի նկարը, իմը համացանցից հեշտ կարելի էր գտնել, բայց, օրինակ՝ Կոտայքի մեր տարածքային պատասխանատուի, նրա եղբորորդու, տարբեր մեր շրջանների ընկերների լուսանկարներ, որ համացանցում չկար, բոլորինը անձնագրային տվյալներ էին հրապարակել՝ վերցրել էին ՀՀ ոստիկանության տվյալների բազայից, դա ուղղակի քրեորեն պատժելի հանցագործություն էր: Ընդ որում՝ այդ ցանկից շատերը մարտական գործողությունների մասնակից էին, ուղղակի իշխանությունը միշտ արհեստական կեղծ օրակարգեր գցելով, հարցադրումներ հրապարակ նետելով՝ փախուստ է տալիս բովանդակային բանավեճից, պատսպարվում է այդ կեղծ լոզունգների հետևում, որպեսզի ավելի հստակ չլինի նրանց այն հանցավոր գործունեությունը, որի արդյունքը երկրում տիրող այս ողբերգական վիճակն է»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում ռազմական դրության վերացմանը, Գեղամ Մանուկյանն ասաց, որ այն միայն մեկ պատճառով էր պահպանվում՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը չդրվի քննարկման.

«Ռազմական դրությամբ պայմանավորված՝ մյուս դրույթները չէին պահպանվում: Տեսեք՝ երկրում ռազմական դրություն է, բայց պաշտպանական ոլորտն ուղղակի խայտառակ վիճակում է: Զինվորները գալիս են արձակուրդ և չեն վերադառնում զորամաս, զինվորների ծնողները ցույց են անում, իրենց պահանջները բավարարվում են: Այսպիսի փնթի վիճակ մեր երկրում երբեք չի եղել: Տասնյակներով, հարյուրներով զինվորներ լքել են իրենց մարտական հերթապահությունը կամ զինվորական ծառայությունը: Իշխանությունը ռազմական դրությունը պահպանում էր ոչ թե երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու, ոչ բանակի կենսագործունեությունը բարելավելու համար, այդ հարվածներից հետո մեջքը ուղղելու համար, այլ մեկ բանի համար՝ ռազմական դրությունը պաշտպանիչ զրահաբաճկոն է. Մի հատը Փաշինյանի հագին է, մյուսն էլ ռազմական դրությունն էր: Մեկ շաբաթ առաջ, երբ պաշտպանության հանձնաժողովի նիստում ընդդիմությունն էլի բերել էր նախագիծը, Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանն ատամներով պաշտպանում էին՝ վայ, գիտե՞ք՝ ինչ կարևոր է ռազմական դրության պահպանումը: Այսօր ձայն չհանելով, առանց ծպտունի՝ քվեարկեցին, գնաց»:

Հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ համաձայնություն կա խորհրդարանում, որպեսզի անվստահություն չհայտնեն վարչապետին, նա պատասխանեց. «Ոչ, դա որևէ բան չի նշանակում, որովհետև ՀՀ-ում դեռ ընտրություն նշանակված չէ, ՀՀ-ում դեռ վարչապետը հրաժարական չի տվել, դեռ 2 անգամ ընտրություն կայանալը իրականություն չէ, և այդ պայմաններում խոսել երևութական արտահերթ ընտրությունների մասին՝ իմաստ չունի: Անվստահության մասով՝ բոլոր սցենարները գործում են, Հայաստանում որևէ բան հնարավոր չէ բացառել: Առնվազն, ես՝ որպես դիտորդ, որպես քաղաքացի՝ արձանագրում եմ մի փաստ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի ղեկավարների հետ, այդ հանդիպումներից հետո ուղղակի հայտարարվել է, որ համաձայնել են հունիսի 20-ին ընտրություն նշանակելու մասին: Եթե 2018թ., երբ սահմանադրական կարգը Նիկոլ Փաշինյանը տապալեց, մտան ԱԺ, որից հետո հուշագիր ստորագրեց, ենթադրենք, ԲՀԿ-ի հետ, կար հուշագրում կետ, որ չի առաջադրվելու: Տվյալ դեպքում ո՛չ հուշագիր կա, ո՛չ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից պաշտոնապես լսել ենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում թեկնածու չեն առաջադրելու»:

Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» որոշել է սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը: Նիկոլ Փաշինյանը նույնպես սկսել է մարզային այցելություններ, և ըստ էության, քարոզարշավ է իրականացնում մարզերում, արդյո՞ք Ձեր այդ որոշումն այս տրամաբանության շրջանակներում է, և արդյո՞ք իրենց այցերը նույնպես կարող ենք համարել քարոզարշավի մեկնարկ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Փաշինյանի գրառումից հետո:

Ի պատասխան՝ նա ասաց. «Ոչ, որովհետև սրանից առաջ էլ «Հայրենիքի փրկության շարժումը» ունեցել է նման հանդիպումներ Արարատում, Շիրակում, Լոռիում, և դրա շարունակությունն է: Եվս երկու խնդիր կար՝ ակնառու է, որ իշխանությունն իր կեղծ քարոզչությամբ շատ ավելի փորձում է ազդել շրջաններում բնակվող մեր համաքաղաքացիների վրա, նաև՝ հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու բնական սահմանափակվածությունը մարզերում, և դրա համար ուղղակի որոշել է այդ հանդիպումներն ավելացնել: Ուղղակի, չեմ ուզենա երբեք Նիկոլ Փաշինյանի այս վերջին շրջանում մարզերի հանդիպումների հետ համեմատել. Ես գետինը կմտնեի՝ երբեք նման հանդիպում չէի կազմակերպի, և կարծում եմ, որ «Հայրենիքի փրկության շարժումը» կամ ՀՅԴ-ն նման հանդիպում չէր կազմակերպի: Նկատի ունեմ՝ բեմականացումները, մարդկանց փողով բերելը, դպրոցականներին բերելը, այդ կեղծ թատրոնը, որ կա, ուղղակի զզվելի է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>