2018-ին դատախազության կոլեգաս եկավ, ասեց՝ տեսել ե՞ք, թե ովքեր են նախարարներ նշանակվել, կենսագրություններն ուշադիր կարդացի... սրանք միայն ծնվել են
Դիտել նաև
Արամ Նավասարդյանին 4 տարով ազատազրկելու միջնորդություն է ներկայացվել․ Րաֆֆի Ասլանյան
Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը և երկրպագությունը. Րաֆֆի Հովհաննիսյան
Դատարանը Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով նոր որոշում է կայացրել
11 մլն դրամ տարեկան եկամուտ, 400 հազար դրամ վարկ․ Հակոբ Ասլանյանի հայտարարագրի հետքերով
«Հայաստանի պատմության որոշիչ գոյամարտն առջևում է». Րաֆֆի Հովհաննիսյան
2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ ձևավորվեց նոր կառավարությունը, իմ աշխատասենյակ եկավ ՀՀ դատախազության ներկայիս աշխատակիցներից մեկը և հարցրեց. «Տեսել ե՞ք, թե ովքեր են նախարարներ նշանակվել, գրեթե բոլորի կենսագրություններն ուշադիր կարդացի....սրանք միայն ծնվել են»։ Գործընկերոջս ծիծաղին փորձեցի պատասխանել ամենայն լրջությամբ՝ մտավախություն հայտնելով, որ դրա հետևանքները, նաև պետության անփորձ ղեկավարի գործոնը հաշվի առնելով, հայրենիքի համար շատ ծանր են լինելու։ Եվ ցավոք չսխալվեցի, իսկ օրեր առաջ պատահաբար հանդիպած նույն գործընկերս արդեն շատ տխուր դեմքով հիշեցրեց մեր այդ զրույցը՝ ամենավերջին խոսքերն ասելով օրվա իշխանության հասցեին։
Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

