Մեզ ընտրություններ չեն սպասվում, այլ ճակատամարտ, ճակատամարտի բոլոր օրինաչափություններին համապատասխան
Դիտել նաև
Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում
Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ
Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
Կարգալույծ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է քահանաների մուտքը եկեղեցի․ «Փաստինֆո»
«Մոնտաժել են այն կտորը, որտեղ Տեր Արամը խոսում է զոհվածների ընտանիքների մասին»․ Ստեփան Դանիելյան
Կուսակցությունների մանրախնդրության ապացույցն է Ընտրական Օրենսգրքի շուրջ քննարկումները՝ հին օրենսգիրք, թե՝ նոր:
Փաստորեն, այս իրավիճակում, նրանց ապագա խորհրդարանում մանդատների քանակն է հետաքրքրում, կարծես թե դա է հիմնական խնդիրը:
Հիմնական խնդիրը լակոտոկրատիայի ապամոնտաժումն է, ցանկացած գնով, մնացածը երկրորդական է: Մեզ ընտրություններ չեն սպասվում, այլ ճակատամարտ, ճակատամարտի բոլոր օրինաչափություններին համապատասխան:
Երկու տարվա ընթացքում Իսրայելում արդեն 4 խորհրդարանական ընտրություն է տեղի ունեցել, հնարավոր է որ մոտ ժամանակները 5-րդը լինի, ու ոչինչ, մարդիկ ապրում են:
Եթե հունիսին ընտրություններ լինեն, ապա հնարավոր է, որ մի տարի հետո ևս մեկ արտահերթ ընտրություններ լինեն ու այս իրավիճակում դա նորմալ է: Լակոտոկրատիան այնպես է ավիրել երկիրը, քանդել անվտանգային համակարգը, քայքայել պետական ինստիտուտները, որ մենք շատ ընտրություններ ենք անելու, մինչև նորմալ քաղաքական հուն մտնենք:
Մյուս ընտրություններին ընդառաջ կարող ենք նոր Ընտրական օրենսգիրք ունենալ, սակայն հիմա դա երկրորդական հարց է, մենք ճակատամարտի պետք է պատրաստվենք:
Սակայն անգամ այս իրավիճակում մանրախնդիր կուսակցություններին մանդատների քանակն է ընդամենը հետաքրքրում: Փաստորեն լակոտոկրատիան խորքային արմատներ է գցել ու տարածվել արդեն այլ սուբյեկտների վրա:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

